ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2013 թվականի N 1211-Ա
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 1211-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Ի. Զաքարյան |
- ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահ) (համաձայնությամբ) |
Հ. Հակոբյան |
- ՀՀ սփյուռքի նախարար |
Յու. Վարդանյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար |
Ա. Երիցյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ |
Ա. Մովսեսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ |
Ա. Բերբերյան |
- ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) |
Վ. Պողոսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ս. Մանասարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Աֆրիկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Կ. Շահգալդյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետ |
Ա. Հարությունյան |
- Ծաղկաձորի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Հ. Ռոստոմյան |
- ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ) |
Հ. Ջաղացպանյան |
-Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Մուրադյան |
- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Պողոսյան |
- «Լեռնատուր» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Դավթյան | - Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի կառավարիչ (համաձայնությամբ) |
Ռ. Հովհաննիսյան | - գլխավոր ռեժիսոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|