ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2013 թվականի N 1024-Ա
Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ռ. Մելիքյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Ա. Սեդրակյանին 2013 թվականի նոյեմբերի 6-8–ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունավետ կատարման հարցի շուրջ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ երկկողմանի խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին` եռօրյա ժամկետում ապահովել Ռ. Մելիքյանի և Ա. Սեդրակյանի` Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|