ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1499-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և փոխանակվող տեղեկատվության ցանկը հաստատելու մասին» N 15-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման կարգի`
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ոստիկանության ՏՓՀ-ի և ԱՊՊԱ ՏՀ-ի միջև տվյալների երկկողմ փոխանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:»,
բ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերը,
գ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. ՏՄ-ների վերաբերյալ սույն որոշման N 2 հավելվածի N 2 աղյուսակի 1.2-1.8-րդ կետերում նշված տվյալները ԱՊՊԱ ՏՀ-ից ոստիկանության ՏՓՀ փոխանցվում են` ըստ յուրաքանչյուր պետական համարանիշի, որով հաշվառված ՏՄ-ի համար առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր:»,
դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ՏՄ-ների վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությանը փոխանցելու միջոցով ԱՊՊԱ-ի ոլորտում ապահովագրական կեղծիքների և այլ չարաշահումների հայտնաբերումն ու դրանց համար համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը.».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1499-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ԱՂՅՈՒՍԱԿ N 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՊՊԱ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
NN ը/կ |
1. Տեղեկատվություն հաշվառված և հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների (ՏՄ) մասին |
1.1. |
Նույնացման համարը |
1.2. |
Հաշվառման համարանիշը |
1.3. |
Տեսակը |
1.4. |
Մակնիշը, մոդելը (տիպարը) |
1.5. |
Հաշվառման վկայագրի (մաքսային հայտարարագրի) համարը |
1.6. |
Հաշվառման վկայագիրն ում կողմից է տրվել |
1.7. |
Հաշվառման վկայագիրը երբ է տրվել |
1.8. |
Թափքի տեսակը |
1.9. |
Գույնի ընտանիքը |
1.10. |
Գույնը |
1.11. |
Թողարկման տարեթիվը |
1.12. |
«VIN» համարը |
1.13. |
Թափքի համարը |
1.14. |
Շարժիչի հզորությունը |
1.15. |
Հենասարքի համարը |
1.16. |
ՏՄ սեփականատիրոջ անձնական տվյալները |
1.16.1 |
Ազգանունը |
1.16.2. |
Անունը |
1.16.3. |
Հայրանունը |
1.16.4. |
Ազգանունը (անգլերեն) |
1.16.5. |
Անունը (անգլերեն) |
1.16.6. |
Հայրանունը (անգլերեն) |
1.16.7. |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
1.16.8. |
Սեռը |
1.16.9. |
Անձնագրի տվյալները (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը) |
1.16.10. |
Հանրային ծառայության համարանիշ (իրավաբանական անձի դեպքում` ՀՎՀՀ-ն) |
1.16.11 |
Հաշվառման (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական) հասցեն` երկիրը |
1.16.11.1 |
Մարզը |
1.16.11.2 |
Համայնքը |
1.16.11.3 |
Բնակավայրը |
1.16.11.4 |
Փողոցը |
1.16.11.5 |
Տունը (Շենքը) |
1.16.11.6 |
Բնակարանը |
NN ը/կ |
2. Տեղեկատվություն վարորդի մասին |
2.1. |
Վարորդական վկայականի համարը |
2.2. |
Վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը |
2.3. |
Վկայականի ժամկետի ավարտի օրը, ամիսը, տարեթիվը |
2.4. |
Ազգանունը |
2.5. |
Անունը |
2.6. |
Հայրանունը |
2.7. |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
2.8. |
Սեռը |
2.9. |
Անձնագրի համարը |
2.10. |
Անձնագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը |
2.11. |
Հանրային ծառայությունների համարանիշը |
2.12. |
Վարորդական ստաժը (առաջին անգամ վարորդական վկայական ստանալու տարեթիվը) |
2.13. |
Քաղաքացիությունը |
2.14. |
Հաշվառման հասցեն՝ մարզը |
2.15. |
Համայնքը |
2.16. |
Բնակավայրը |
2.17. |
Փողոցը |
2.18. |
Տունը (շենքը) |
2.19. |
Բնակարանը |
2.20. |
Վարորդական վկայականի կարգը |
2.21. |
Ազգանունը (անգլերեն) |
2.22. |
Անունը (անգլերեն) |
2.23. |
Հայրանունը (անգլերեն) |
3. Տեղեկատվություն ՃՏՊ-ի մասին | |
3.1. |
Նյութական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտի համարը |
3.2. |
Անձնական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտի համարը |
3.3. |
Նյութական կամ անձնական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտի տեսակը, տրամադրող ստորաբաժանման անվանումը |
3.4. |
ՃՏՊ-ի մասնակից ՏՄ-ների թիվը |
3.5. |
Տուժած անձանց թիվը |
3.6. |
Տուժած անձանց տվյալները |
3.7. |
ՃՏՊ-ի մասնակից ՏՄ-ների հաշվառման համարանիշերը |
3.8. |
ՃՏՊ-ի մասնակից վարորդի տվյալները` վարորդական վկայականի սերիան, համարը |
3.9. |
Նյութական վնասի տեսակը |
3.10. |
ՏՄ-ի վնասվելը |
3.11. |
ՃՏՊ-ի տեսակը |
3.12. |
ՃՏՊ-ի առաջացմանը նպաստող պայմանները |
3.13. |
Վարորդի կողմից իրավախախտման բնութագիրը |
3.14. |
ՏՄ-ի անսարքությունը |
3.15. |
ՃՏՊ-ի օրը, ամիսը, տարեթիվը |
3.16. |
ՃՏՊ-ի ժամը |
3.17. |
ՃՏՊ-ի վայրը |
3.18. |
Ծածկի տեսակը |
3.19. |
Երթևեկելի մասի վիճակը |
3.20. |
Ճանապարհի տեսակը |
ԱՂՅՈՒՍԱԿ N 2. ԱՊՊԱ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|