Գլխավոր տեղեկություն
Номер
N 95
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.02.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2002
Дата вступления в силу
02.02.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2002 թվականի N 95

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 616 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասին» N 616 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.

 բ) որոշման 3-րդ կետում «հողատարածքների ճշտման և» բառերից հետո «վարձակալության» բառը փոխարինել «անհատույց օգտագործման» բառերով, իսկ «վարձավճարը սահմանելով հողի հարկի դրույքաչափով» բառերը հանել.

 գ) որոշման 5-րդ կետում «վանքերի և եկեղեցիների» բառերից հետո «սեփականության իրավունքով փոխանցման» բառերը փոխարինել «հանձնման» բառով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան