ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1392-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի, Դավիթ Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի 477.2 քառ. մետր մակերեսով N 7 տարածքը և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից տարածքի բաժնային մաս համարվող հողամասը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլագիական խորհրդատվությունների ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 41105243 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը գնահատված արժեքի 75 տոկոսի չափով` 30828933 դրամ:
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 187.3722 քառ. մետր մակերեսով բաժնային մասի կադաստրային արժեքը՝ 2 006 757 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի իր բաժնային մասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 150528 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) պայմանագիրը կնքելուց հետո տարածքի և տանիքի վերանորոգման, շենքի շքամուտքի բարեկարգման, ինչպես նաև չշահագործվող վերելակն աշխատող վերելակով փոխարինելու նպատակով 3 տարվա ընթացքում կատարել 20 մլն դրամի չափով ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը գույքի վաճառքի գինը պարտավոր է վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ բաժնային մաս համարվող հողամասի կադաստրային արժեքը` վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 16 Երևան |