Գլխավոր տեղեկություն
Номер
N 172-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.02.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հոդ.34
Принят
Սյունիքի մարզպետ
Дата принятия
02.12.2013
Подписан
Սյունիքի մարզպետ
Дата подписания
02.12.2013
Дата вступления в силу
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 50814016

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

2 դեկտեմբերի 2013 թ.

ք. Կապան

N 172-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով, 70-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշմամբ հաստատված կարգի 6.1-ին և 6.2-րդ կետերի՝

 

Որոշում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 145-Ն որոշման հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով.

«6.1. Մրցույթ անցկացնելու մասին որոշումը լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է տնօրենի թափուր պաշտոնն առաջանալու պահից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում։

6.2. Մինչև սույն կարգին համապատասխան մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը տնօրենի թափուր պաշտոնը ժամանակավորապես կարող է զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները։»։

2. Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։

 

ՀՀ Սյունիքի մարզպետ

Վ. Հակոբյան