Գլխավոր տեղեկություն
Номер
N 1183-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2013-26.12.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.1062
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.10.2013
Дата вступления в силу
07.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 70000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1183-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(70000.0)

     

այդ թվում`

 
 

06

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(70000.0)

     

այդ թվում`

 
   

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(70000.0)

     

37. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

(70000.0)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(70000.0)

     

այդ թվում`

 
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

(70000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

70000.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

70000.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

70000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

70000.0

     

ՀՀ կառավարություն

70000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1183-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունները
(ավելացումները նշված են դրական նշանով իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2 Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը 
Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում 

1146

ԾՏ11

 

Նկարագրությունը
Հանրակրթական դպրոցներին ատեստավորման արդյունքում ստացած տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում

Շահառուների քանակը

Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

(329.0) 

 

Գումարը (հազ. դրամ)

 

x

(70000.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

Շահառուների ընտրության չափանիշները

Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը 

Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների հատկացում

1111

ԾՏ12

Նկարագրությունը
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների հատկացում 

Շահառուների քանակը

ՀՀ բուհերի ուսանողներ

 

 0.0

Գումարը (հազ. դրամ)

x

70000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 միանվագ

 0.0

Շահառուների ընտրության չափանիշները

ՀՀ բուհերի ուսանողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը 

Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան