Գլխավոր տեղեկություն
Номер
N 1319-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.11/65(1005).1 Հոդ.1146.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2013
Дата вступления в силу
12.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1319-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման, ինչպես նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թվականի հունվարի 1-ից 35.0 հազ. դրամի չափով և հուլիսի 1-ից 45.0 հազ. դրամի չափով սահմանելու հետ կապված առանձին առողջապահական կազմակերպություններում 2013 թվականի երկրորդ կիսամյակում առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 911,300.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով` համաձայն N 4 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման N 4 հավելվածով հատկացվող գումարների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման դրույթները:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջապահական կազմակերպությունների միջև կնքվող` պետության կողմից նպատակային դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 5 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը N 4 հավելվածում ընդգրկված առողջապահական կազմակերպություններին տրամադրել սույն որոշման 4-րդ կետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և տվյալ առողջապահական կազմակերպության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն:

6. Հանձնարարել սույն որոշման N 4 հավելվածում ընդգրկված առողջապահական կազմակերպությունների հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել սույն որոշմամբ հատկացվող գումարների նպատակային ծախսման վերահսկողությունն իրենց ենթակայության բժշկական կազմակերպություններում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1319-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Բաժինը

 

Խումբը

 

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման բաժինների, խմբերի և
դասերի, տնտեսագիտական
դասակարգման հոդվածների,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

տարի

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

     

որից`

 

07

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

(911,300.0)

     

այդ թվում`

 
 

02

 

Արտահիվանդանոցային ծառայություններ

(911,300.0)

     

այդ թվում`

 
   

01

Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ

(540,000.0)

     

01.Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ

(540,000.0)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(540,000.0)

   

02

Մասնագիտացված բժշկական ծառայություններ

(360,000.0)

     

03.Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

(100,000.0)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(100,000.0)

     

05.Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ

(260,000.0)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(260,000.0)

   

04

Պարաբժշկական ծառայություններ

(11,300.0)

     

02.Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

(11,300.0)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(11,300.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

այդ թվում`

911,300.0

 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

911,300.0

   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

911,300.0

     

01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

911,300.0

     

ՀՀ կառավարություն

911,300.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1319-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Չափորոշիչներ

Ոչ ֆինանսական ցուցանիշներ (ցուցանիշների ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

Ֆինանսական ցուցանիշներ (ցուցանիշների ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1 Ծառայություններ

 

1099

 

ԱԾ02

Անվանումը
Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ

տարի

տարի

Նկարագրությունը

   

Հանրապետության ամբողջ բնակչության համար հիվանդությունների կանխարգելման, արտահիվանդանոցային մասնագիտացված բժշկական օգնության համալիր միջոցառումների իրականացում

   

Քանակական

Նեղ մասնագիտացված բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվող բնակիչների թիվը, այդ թվում`

   
   

ա) դիսպանսերային բուժօգնություն ստացած բնակիչների թիվը

   
   

բ) նեղ մասնագիտացված բուժօգնության գծով բուժօգնություն ստացած 18 և ավելի բարձր տարիքի բնակիչների թիվը

   
   

գ) նեղ մասնագիտացված բուժօգնության գծով բուժօգնություն ստացած մինչև 18 տարեկան երեխաների թիվը

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

(150,678.4)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

 

1099 Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության ծրագիր

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Բնակչության առողջության պահպանում և բարելավում` բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացման միջոցով

 

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

 

Առողջապահական կազմակերպություններ (բժշկական միավորումներ, ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, դիսպանսերներ, ընտանեկան բժշկի գրասենյակներ)

 

 

1099

 

ԱԾ03

Անվանումը Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

տարի

տարի

Նկարագրությունը

   

Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական օգնության համալիր միջոցառումների իրականացում (ախտորոշում, բուժում)

   

Քանակական

Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվող բնակիչների թիվը

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

(89,000.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

 

1099 Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության ծրագիր

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Բնակչության առողջության պահպանում և բարելավում` բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացման միջոցով

 

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

 

Առողջապահական կազմակերպություններ (բժշկական միավորումներ, ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, դիսպանսերներ, ընտանեկան բժշկի գրասենյակներ)

 

1099

ԱԾ09

Անվանումը
Շտապ բժշկական օգնության ծառայություններ

Տարի

Տարի

Նկարագրությունը

   

Շտապ բժշկական օգնության իրականացում

   

Քանակական

Շտապ բժշկական օգնության կանչերի թիվը

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

6,920.4

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

 

1099 Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության ծրագիր

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Բնակչության առողջության պահպանում և բարելավում` բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացման միջոցով

 

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

 

Առողջապահական կազմակերպություններ (հիվանդանոցներ, շտապ բժշկական օգնության կայաններ, ընտանեկան բժշկի գրասենյակներ)

 

1150

ԱԾ04

Անվանումը
Հոգեկան և նարկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

Տարի

Տարի

Նկարագրությունը

   

Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման ախտորոշիչ և այլ հետազոտություններ, հիվանդների բուժում և շարունակական հսկողության համալիր միջոցառումների իրականացում

   

Քանակական

Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվը

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

223,944.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

 

1150 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Հիվանդացության և մահացության կրճատում

 

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

 

Առողջապահական կազմակերպություններ (հիվանդանոցներ)

 

 

1150

 

ԱԾ11

Անվանումը
Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ

Տարի

Տարի

Նկարագրությունը

   

Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերմանն ուղղված ախտորոշիչ և այլ հետազոտություններ, հիվանդների բուժում և շարունակական հսկողության համալիր միջոցառումների իրականացում

   

Քանակական

Տուբերկուլյոզի բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվը

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

8,814.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

 

1150 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Հիվանդացության և մահացության կրճատում

 

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

 

Առողջապահական կազմակերպություններ (հիվանդանոցներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1319-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափման միավորը

Քանակը

Գումարը (հազ. դրամով) (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

Բաժին N 07

Խումբ N 02

Դաս N 01

Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ

 (540,000.0)

 1. Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ

 (540,000.0)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

 (540,000.0)

Ընդհանուր բժշկական պրակտիկայի բնագավառում ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 

 (540,000.0)

Բաժին N 07

Խումբ N 02

Դաս N 02

Մասնագիտացված բժշկական ծառայություններ

 (360,000.0)

 2.Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

 (100,000.0)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

 (100,000.0)

Մասնագիտացված բժշկական պրակտիկայի բնագավառում ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 

 (100,000.0)

 4.Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ

 (260,000.0)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

 (260,000.0)

Մասնագիտացված բժշկական պրակտիկայի բնագավառում ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 

 (260,000.0)

Բաժին N 07

Խումբ N 02

Դաս N 04

Պարաբժշկական ծառայություններ

 (11,300.0)

3. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

 (11,300.0)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

 (11,300.0)

Մասնագիտացված բժշկական պրակտիկայի բնագավառում ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 

 (11,300.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1319-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

N N
ը/կ

Կազմակերպության անվանումը

Գումար
(հազ. դրամ)

Ա

Բ

1

1

2

3

 

ԸՆԴԱՄԵՆԸ

911,300.0

 

որից`

 
 

Երևան, այդ թվում`

473,092.5

 

«Հոգեբուժական ԲԿ» ՓԲԸ

209,562.9

 

«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ

6,872.6

 

«Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ» ՓԲԸ

890.2

 

«Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ» ՊՈԱԿ

2,185.7

 

«Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ

411.8

 

«Յոլյանի անվան հանրապետական արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

561.4

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ

30,698.6

 

«Արմենիա հանրապետական ԲԿ» ՓԲԸ

5,216.1

 

«Էրեբունի ԲԿ» ՓԲԸ

3,682.6

 

«Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ

3,956.5

 

«Նատալի ֆարմ ՍՊԸ Մալաթիա ԲԿ» ՓԲԸ

2,316.4

 

«Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ

7,838.3

 

«Հայրիյանի անվան Արմաշի ԱԿ» ՓԲԸ

5,271.9

 

«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ

2,029.5

 

«Վլ. Ավագյանի անվան ԲԿ» ՍՊԸ

7,454.3

 

«Իգնացիա ԲԿ» ՍՊԸ

1,310.3

 

«Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ

9,462.2

 

«Գրիգոր Նարեկացի ԲԿ» ՓԲԸ

6,104.5

 

«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ

6,920.4

 

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ

3,423.2

 

«Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ

9,908.2

 

«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ

5,782.1

 

«Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ

4,972.5

 

«Թիվ 7 պոլիկլինիկա» ՓԲԸ

861.9

 

«Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ

1,761.8

 

«Քանաքեռ- Զեյթուն ԲԿ» ՓԲԸ-ի «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ

7,628.4

 

«Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ

16,864.5

 

«Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ

6,842.5

 

«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ

4,266.3

 

«Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ

8,550.9

 

«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ

20,433.7

 

«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ

5,996.5

 

«Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ

4,410.2

 

«Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ

2,142.8

 

«Թիվ 5 բուժ. սան. մաս.» ՓԲԸ

117.5

 

«Էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ

1,117.9

 

«Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ

8,748.3

 

«Նուբարաշեն» պոլիկլինիկա» ՓԲԸ

3,178.5

 

«Սարի թաղ» պոլիկլինիկա» ՓԲԸ

4,029.5

 

«Արշակունյաց» պոլիկլինիկա» ՓԲԸ

6,670.4

 

«Կարմիր բլուր» պոլիկլինիկա» ՓԲԸ

6,062.6

 

«Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ

9,157.0

 

«Արաբկիր» մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

8,178.2

 

«Դավիթ Անհաղթ ԲԿ» ՓԲԸ

4,464.8

 

«Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

4,776.1

 

Վայոց ձորի մարզ, այդ թվում`

20,258.4

 

«Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ

7,163.0

 

«Վայքի ԲՄ» ՓԲԸ

6,389.7

 

«Ջերմուկի ԱԿ» ՓԲԸ

2,521.0

 

«Հռիփսիմե ԱԿ» ՓԲԸ

1,171.3

 

«Արենի ԱԱՊԿ» ՓԲԸ

842.8

 

«Մալիշկայի ԱԱՊԿ» ՓԲԸ

763.3

 

«Աղավնաձորի ԱԱՊԿ» ՓԲԸ

377.5

 

«Զառիթափի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,029.8

 

Արագածոտնի մարզ, այդ թվում`

48,410.7

 

«Աշտարակի ԲԿ» ՓԲԸ

10,168.9

 

«Սասունիկի ԲԱ» ՓԲԸ

499.5

 

«Ոսկեվազի ԲԱ» ՓԲԸ

2,520.9

 

«Կոշի ԲԱ» ՓԲԸ

1,980.7

 

«Ուջանի ԲԱ» ՓԲԸ

678.3

 

«Արուճի ԲԱ» ՓԲԸ

802.4

 

«Ագարակի ԲԱ» ՓԲԸ

1,054.4

 

«Փարպիի ԲԱ» ՓԲԸ

783.0

 

«Բյուրականի ԲԱ» ՓԲԸ

427.1

 

«Օշականի ԲԱ» ՓԲԸ

140.4

 

«Կարբիի ԲԱ» ՓԲԸ

720.2

 

«Ուշիի ԱԱՊԿ» ՓԲԸ

684.0

 

«Ապարանի ԲԿ» ՓԲԸ

6,288.7

 

«Արագածի ԱԿ» ՓԲԸ

1,176.2

 

«Շենավանի ԲԱ» ՓԲԸ

1,165.6

 

«Քուչակի ԲԱ» ՓԲԸ

1,059.3

 

«Թալինի ԲԿ» ՓԲԸ

8,179.6

 

«Արտենիի ԱԿ» ՓԲԸ

1,438.8

 

«Ն.Բազմաբերդի ԲԱ» ՓԲԸ

914.3

 

«Արագածավանի ԱԿ» ՓԲԸ

1,960.0

 

«Մաստարայի ԲԱ» ՓԲԸ

566.6

 

«Ծաղկահովտի ԲԿ» ՓԲԸ

5,201.8

 

Արարատի մարզ, այդ թվում`

56,336.4

 

«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ

5,735.6

 

«Մասիսի ԲԿ» ՓԲԸ

6,092.7

 

«Վեդու ԲԿ» ՓԲԸ

4,011.7

 

«Վեդու ծննդատուն» ՓԲԸ

2,340.0

 

«Արարատի ԲԿ» ՓԲԸ

13,364.7

 

«Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ

760.0

 

«Այգեզարդի ԱԱՊԿ» ՓԲԸ

888.9

 

«Այգեստանի ԱԱՊԿ» ՓԲԸ

812.8

 

«Արևշատի ԱԱՊԿ» ՓԲԸ

355.4

 

«Բուրաստանի ԱԱՊԿ» ՓԲԸ

739.8

 

«Գետազատի ԱԱՊԿ» ՓԲԸ

237.5

 

«Դալարի ԱԱՊԿ» ՓԲԸ

5.5

 

«Դիմիտրովի ԱԱՊԿ» ՓԲԸ

212.3

 

«Դվինի ԱԱՊԿ» ՓԲԸ

553.3

 

«Մխչյանի ԲԱ» ՓԲԸ

353.7

 

«Մրգավանի ԲԱ» ՓԲԸ

176.3

 

«Կանաչուտի ԱԱՊԿ» ՓԲԸ

423.0

 

«Նշավանի ԱԱՊԿ» ՓԲԸ

700.2

 

«Նորաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ

897.4

 

«Շահումյանի ԲԱ» ՓԲԸ

500.3

 

«Ջրաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ

542.5

 

«Վ. Արտաշատի ԲԱ» ՓԲԸ

681.0

 

«Վ.Դվինի ԲԱ» ՓԲԸ

365.0

 

«Քաղցրաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ

392.1

 

«Այնթապի ԲԱ» ՓԲԸ

745.3

 

«Արբաթի ԲԱ» ՓԲԸ

81.6

 

«Արգավանդի ԱԱՊԿ» ՓԲԸ

174.7

 

«Գեղանիստի ԱԱՊԿ» ՓԲԸ

337.3

 

«Դաշտավանի ԱԱՊԿ» ՓԲԸ

268.2

 

«Դարակերտի ԱԱՊԿ» ՓԲԸ

517.2

 

«Խաչփարի ԲԱ» ՓԲԸ

91.1

 

«Հայանիստի ԱԱՊԿ» ՓԲԸ

898.3

 

«Հովտաշատի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,015.7

 

«Մարմարաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,098.6

 

«Նորաբացի ԲԱ» ՓԲԸ

285.9

 

«Նորամարգի ԱԱՊԿ» ՓԲԸ

285.0

 

«Նոր-Խարբերդի ԱԱՊԿ» ՓԲԸ

290.9

 

«Ռանչպարի ԲԱ» ՓԲԸ

709.4

 

«Սայաթ-Նովայի ԱԱՊԿ» ՓԲԸ

494.6

 

«Սիսի ԲԱ» ՓԲԸ

380.6

 

«Այգավանի ԲԱ» ՓԲԸ

435.8

 

«Արալեզի ԲԱ» ՓԲԸ

368.6

 

«Լուսառատի ԲԱ» ՓԲԸ

87.2

 

«Նոյակերտի ԱԱՊԿ» ՓԲԸ

328.8

 

«Նոր-Կյանքի ԲԱ» ՓԲԸ

455.5

 

«Ոսկետափի ԲԱ» ՓԲԸ

200.7

 

«Տափերականի ԲԱ» ՓԲԸ

228.9

 

«Ուրցաձորի ԱԱՊԿ» ՓԲԸ

524.1

 

«Փ. Վեդու ԱԱՊԿ» ՓԲԸ

225.2

 

«Արարատի ԲԱ» ՓԲԸ

436.1

 

«Ավշարի ԲԱ» ՓԲԸ

520.8

 

«Զանգակատան ԱԱՊԿ» ՓԲԸ

1,301.2

 

«ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,532.5

 

«Սուրենավանի ԲԱ» ՓԲԸ

874.9

 

Արմավիրի մարզ, այդ թվում`

43,867.9

 

«Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲԸ

6,931.2

 

«Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» ՓԲԸ

1,513.0

 

«Ակնալճի ԲԱ» ՓԲԸ

396.0

 

«Աղավնատան ԲԱ» ՓԲԸ

358.4

 

«Ոսկեհատի ԲԱ» ՓԲԸ

396.9

 

«Նորակերտի ԲԱ» ՓԲԸ

365.0

 

«Արաքսի ԲԱ» ՓԲԸ

200.3

 

«Առատաշենի ԲԱ» ՓԲԸ

218.3

 

«Տարոնիկի ԲԱ» ՓԲԸ

215.7

 

«Արշալույսի ԲԱ» ՓԲԸ

260.1

 

«Մերձավանի ԲԱ» ՓԲԸ

395.7

 

«Ջրառատի ԲԱ» ՓԲԸ

738.6

 

«Գայի ԱԿ» ՓԲԸ

837.6

 

«Ապագայի ԲԱ» ՓԲԸ

551.5

 

«Շահումյանի ԲԱ» ՓԲԸ

1,137.3

 

«Արագածի ԲԱ» ՓԲԸ

462.0

 

«Մուսալեռի ԲԱ» ՓԲԸ

400.1

 

«Բաղրամյանի ԲԱ» ՓԲԸ

241.1

 

«Գրիբոյեդովի ԲԱ» ՓԲԸ

424.0

 

«Թաիրովի ԲԱ» ՓԲԸ

186.8

 

«Հայթաղի ԲԱ» ՓԲԸ

541.1

 

«Գեղակերտի ԲԱ» ՓԲԸ

613.1

 

«Խորոնքի ԲԱ» ՓԲԸ

215.2

 

«Փարաքարի ԲԱ» ՓԲԸ

261.2

 

«Զ.Մ.Մկրտյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ

10,229.0

 

«Զարթոնքի ԲԱ» ՓԲԸ

163.2

 

«Գետաշենի ԲԱ» ՓԲԸ

608.3

 

«Նոր Արտագերսի ԲԱ» ՓԲԸ

431.0

 

«Խանջյանի ԲԱ» ՓԲԸ

124.3

 

«Բամբակաշատի ԲԱ» ՓԲԸ

442.6

 

«Հոկտեմբերի ԲԱ» ՓԲԸ

226.3

 

«Տանձուտի ԲԱ» ՓԲԸ

78.9

 

«Մայիսյանի ԲԱ» ՓԲԸ

466.4

 

«Հացիկի ԲԱ» ՓԲԸ

366.0

 

«Ալաշկերտի ԲԱ» ՓԲԸ

216.0

 

«Արևիկի ԲԱ» ՓԲԸ

143.3

 

«Արգավանդի ԲԱ» ՓԲԸ

265.3

 

«Այգեվանի ԲԱ» ՓԲԸ

137.6

 

«Վ. Ղուկասյանի անվան Նալբանդյանի ԱԿ» ՓԲԸ

849.2

 

«Մրգաշատի ԱԿ» ՓԲԸ

179.7

 

«Լենուղու ԱԿ» ՓԲԸ

174.6

 

«Մարգարայի ԱԿ» ՓԲԸ

151.1

 

«Արմավիրի ԱԿ» ՓԲԸ

444.5

 

«Այգեշատի ԲԱ» ՓԲԸ

306.9

 

«Նորապատի ԲԱ» ՓԲԸ

208.1

 

«Շենավանի ԲԱ» ՓԲԸ

466.2

 

«Ջանֆիդայի ԱԿ» ՓԲԸ

875.6

 

«Փշատավանի ԲԱ» ՓԲԸ

456.0

 

«Վարդանաշենի ԲԱ» ՓԲԸ

361.6

 

«Ք.և Ա.Փակումյանի հիշատակի «Հիսուսի մանուկներ» ԱԿ» ՓԲԸ

2,602.9

 

«Հուշակերտի ԲԱ» ՓԲԸ

160.0

 

«Լեռնագոգի ԲԱ» ՓԲԸ

168.2

 

«Բաղրամյան-1 ԲԱ» ՓԲԸ

220.9

 

«Դալարիկի ԲԱ» ՓԲԸ

297.8

 

«Քարակերտի ԲԱ» ՓԲԸ

508.3

 

«Երվանդաշատի ԱԿ» ՓԲԸ

614.7

 

«Մեծամորի ԲԿ» ՓԲԸ

3,063.2

 

Գեղարքունիքի մարզ, այդ թվում`

36,371.6

 

«Մարտունու ԲԿ» ՓԲԸ

3,499.8

 

«Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ

6,267.8

 

«Գավառի պոլիկլինիկա» ՓԲԸ

784.3

 

«Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ

3,335.0

 

«Վարդենիսի պոլիկլինիկա» ՓԲԸ

6,379.1

 

«Վարդենիկի ԱԿ» ՓԲԸ

263.0

 

«Սարուխանի ԲԱ» ՓԲԸ

600.0

 

«Կարմիրի ԲԱ» ՓԲԸ

1,067.2

 

«Նորատուսի ԲԱ» ՓԲԸ

609.5

 

«Ձորագյուղի ԲԱ» ՓԲԸ

533.6

 

«Վ.Գետաշենի ԲԱ» ՓԲԸ

793.4

 

«Ծովինարի ԲԱ» ՓԲԸ

329.9

 

«Ն.Գետաշենի ԲԱ» ՓԲԸ

645.5

 

«Դդմաշենի ԲԱ» ՓԲԸ

714.5

 

«Դպրաբակի ԲԱ» ՓԲԸ

654.7

 

«Զոլաքարի ԲԱ» ՓԲԸ

180.2

 

«Երանոսի ԲԱ» ՓԲԸ

253.1

 

«Գեղհովտի ԱԱՊԿ» ՓԲԸ

487.1

 

«Վաղաշնի ԱԱՊԿ» ՓԲԸ

452.4

 

«Ծովագյուղի ԱԱՊԿ» ՓԲԸ

549.0

 

«Լճաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ

385.4

 

«Աստղաձորի ԱԱՊԿ» ՓԲԸ

370.0

 

«Արծվանիստի ԱԱՊԿ» ՓԲԸ

390.2

 

«Վարդաձորի ԱԱՊԿ» ՓԲԸ

400.4

 

«Ծովակի ԱԱՊԿ» ՓԲԸ

842.4

 

«Գանձակի ԱԱՊԿ» ՓԲԸ

367.5

 

«Լճափի ԱԱՊԿ» ՓԲԸ

661.0

 

«Կարճաղբյուրի ԱԱՊԿ» ՓԲԸ

576.4

 

«Լուսակունքի ԱԱՊԿ» ՓԲԸ

613.1

 

«Ակունքի ԱԱՊԿ» ՓԲԸ

411.9

 

«Մեծ Մասրիկի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,225.1

 

«Գեղամասարի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,302.8

 

«Ծովասարի ԱԱՊԿ» ՓԲԸ

87.9

 

«Ծակքարի ԱԱՊԿ» ՓԲԸ

116.2

 

«Լիճքի ԱԱՊԿ» ՓԲԸ

222.2

 

Կոտայքի մարզ, այդ թվում`

41,068.2

 

«Հրազդանի ԲԿ» ՓԲԸ

7,858.8

 

«Ծաղկաձորի ԲԱ» ՊՓԲԸ

558.5

 

«Մեղրաձորի ԲԱ» ՊՓԲԸ

660.0

 

«Լեռնանիստի ԲԱ» ՊՓԲԸ

178.2

 

«Սոլակի ԱԱՊԿ» ՓԲԸ

177.1

 

«Քաղսիի ԱԱՊԿ» ՓԲԸ

312.6

 

«Չարենցավանի ԲԿ» ՓԲԸ

2,266.2

 

«Արզականի ԲԱ» ՊՓԲԸ

597.6

 

«Բջնիի ԲԱ» ՓԲԸ

396.1

 

«Ալափարսի ԱԱՊԿ» ՓԲԸ

346.0

 

«Աբովյանի ԲԿ» ՓԲԸ

5,050.8

 

«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ

2,812.4

 

«Գառնիի ԱԿ» ՓԲԸ

881.7

 

«Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ

1,704.0

 

«Ջրվեժի ԲԱ» ՓԲԸ

330.9

 

«Առինջի ԲԱ» ՓԲԸ

246.0

 

«Բալահովտի ԲԱ» ՓԲԸ

511.0

 

«Արզնիի ԲԱ» ՓԲԸ

1,341.0

 

«Կոտայքի ԱԱՊԿ» ՓԲԸ

819.4

 

«Ակունքի ԱԱՊԿ» ՓԲԸ

189.1

 

«Ձորաղբյուրի ԱԱՊԿ» ՓԲԸ

484.5

 

«Գեղաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ

934.7

 

«Արամուսի ԱԱՊԿ» ՓԲԸ

599.6

 

«Մայակովսկու ԱԱՊԿ» ՓԲԸ

214.3

 

«Վերին Պտղնիի ԱԱՊԿ» ՓԲԸ

428.5

 

«Զառի ԱԱՊԿ» ՓԲԸ

396.6

 

«Կապուտանի ԱԱՊԿ» ՓԲԸ

324.3

 

«Նաիրիի ԲԿ» ՓԲԸ

3,158.2

 

«Նոր-Հաճնի պոլիկլինիկա» ՓԲԸ

747.2

 

«Արգելի ԱԿ» ՓԲԸ

1,384.0

 

«Բուժականի ԲԱ» ՓԲԸ

170.8

 

«Զովունիի ԱԱՊԿ» ՓԲԸ

793.4

 

«Քանաքեռավանի ԱԱՊԿ» ՓԲԸ

674.5

 

«Պռոշյանի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,080.2

 

«Մրգաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ

613.5

 

«Նոր-Գեղիի ԱԱՊԿ» ՓԲԸ

461.3

 

«Քասախի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,086.5

 

«Արագյուղի ԱԱՊԿ» ՓԲԸ

119.2

 

«Նոր Երզնկայի ԱԱՊԿ» ՓԲԸ

159.5

 

Լոռու մարզ, այդ թվում`

60,853.1

 

«Վանաձորի ԲԿ» ՓԲԸ

1,485.1

 

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ

2,239.2

 

«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ

1,385.2

 

«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ

5,019.1

 

«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՓԲԸ

3,908.5

 

«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՓԲԸ

2,827.1

 

«Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ

3,325.7

 

«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ

1,783.4

 

«Մարգահովտի ԱԿ» ՓԲԸ

813.6

 

«Վահագնիի ԱԿ» ՓԲԸ

1,343.7

 

«Լեռնապատի ԱԿ» ՓԲԸ

555.9

 

«Գուգարքի ԱԱՊԿ» ՓԲԸ

342.6

 

«Շահումյանի ԱԱՊԿ» ՓԲԸ

246.3

 

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ

3,909.5

 

«Մեծ Պարնիի ԱԿ» ՓԲԸ

3,356.4

 

«Արևաշողի ԱԱՊԿ» ՓԲԸ

632.3

 

«Ջրաշենի ԲԱ» ՓԲԸ

256.6

 

«Տաշիրի ԲԿ» ՓԲԸ

4,561.4

 

«Մեծավանի ԱԿ» ՓԲԸ

2,793.7

 

«Ստեփանավանի ԲԿ» ՓԲԸ

5,222.9

 

«Ուռուտի ԱԱՊԿ» ՓԲԸ

400.4

 

«Ագարակի ԱԱՊԿ» ՓԲԸ

590.5

 

«Կուրթանի ԱԱՊԿ» ՓԲԸ

280.1

 

«Գյուլագարակի ԱԱՊԿ» ՓԲԸ

678.1

 

«Գարգառի ԱԱՊԿ» ՓԲԸ

323.3

 

«Վարդաբլուրի ԲԱ» ՓԲԸ

191.4

 

«Ալավերդու ԲԿ» ՓԲԸ

5,050.3

 

«Աքորու ԱԱՊԿ» ՓԲԸ

527.8

 

«Արևածագի ԱԱՊԿ» ՓԲԸ

569.2

 

«Ախթալայի ԱԿ» ՓԲԸ

1,128.3

 

«Դսեղի ԱԿ» ՓԲԸ

1,694.2

 

«Ճոճկանի ԲԱ» ՓԲԸ

301.6

 

«Օձունի ԲԱ» ՓԲԸ

2,041.4

 

«Շնողի ԲԱ» ՓԲԸ

876.7

 

«Թումանյանի ԱԿ» ՓԲԸ

191.6

 

Շիրակի մարզ, այդ թվում`

51,748.7

 

«Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ

843.3

 

«Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ

4,854.5

 

«Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ

3,651.6

 

«Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ

743.3

 

«Բեռլին» պոլիկլինիկա» ՓԲԸ

1,666.6

 

«Գյումրու Միջազգային կարմիր խաչի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ

2,024.6

 

«Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

1,440.0

 

«Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ

2,139.3

 

«Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ

2,902.9

 

«Արթիկի ԲԿ» ՓԲԸ

5,771.6

 

«Մարալիկի ԱԿ» ՓԲԸ

5,048.3

 

«Ախուրյանի ԲԿ» ՓԲԸ

5,496.1

 

«Փանիկի ԱԿ» ՓԲԸ

1,239.7

 

«Ազատանի ԲԱ» ՓԲԸ

2,034.2

 

«Անի Պեմզայի ԱԿ» ՓԲԸ

643.4

 

«Մարմաշենի ԲԱ» ՓԲԸ

251.5

 

«Մայիսյանի ԲԱ» ՓԲԸ

1,493.3

 

«Ջաջուռի ԲԱ» ՓԲԸ

911.0

 

«Հոռոմի ԲԱ» ՓԲԸ

1,211.0

 

«Պեմզաշենի ԱԿ» ՓԲԸ

486.0

 

«Ամասիայի ԱԿ» ՓԲԸ

3,257.0

 

«Սառնաղբյուրի ԱԿ» ՓԲԸ

305.3

 

«Մեծ Մանթաշի ԱԿ» ՓԲԸ

492.1

 

«Աղինի ԱԿ» ՓԲԸ

1,385.1

 

«Ախուրիկի ԲԱ» ՓԲԸ

1,457.0

 

Սյունիքի մարզ, այդ թվում`

47,538.5

 

«Կապանի ԲԿ» ՓԲԸ

13,578.4

 

«Գորիսի ԲԿ» ՓԲԸ

10,021.2

 

«Սիսիանի ԲԿ» ՓԲԸ

5,039.1

 

«Մեղրու ԲԿ» ՓԲԸ

5,522.1

 

«Քաջարանի ԲԿ» ՓԲԸ

2,681.1

 

«Տեղի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,260.8

 

«Գորհայքի ԱԱՊԿ» ՓԲԸ

660.3

 

«Բռնակոթի ԱԱՊԿ» ՓԲԸ

936.5

 

«Անգեղակոթի ԲԱ» ՓԲԸ

626.5

 

«Դարբասի ԱԿ» ՓԲԸ

625.1

 

«Խնձորեսկի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,566.8

 

«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ

207.2

 

«Վերիշենի ԲԱ» ՓԲԸ

1,075.4

 

«Շինուհայրի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,207.7

 

«Տաթևի ԱԿ» ՓԲԸ

1,067.2

 

«Նորաշենիկի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,463.1

 

Տավուշի մարզ, այդ թվում`

31,754.0

 

«Իջևանի ԲԿ» ՓԲԸ

402.2

 

«Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ

3,723.3

 

«Աչաջրի ԱԿ» ՓԲԸ

610.7

 

«Ազատամուտի ԱԱՊԿ» ՓԲԸ

550.2

 

«Սևքարի ԲԱ» ՓԲԸ

1,228.2

 

«Այգեհովտի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,325.8

 

«Խաշթառակի ԱԱՊԿ» ՓԲԸ

957.4

 

«Գետահովտի ԱԱՊԿ» ՓԲԸ

273.1

 

«Գանձաքարի ԲԱ» ՓԲԸ

687.1

 

«Դիլիջանի ԲԿ» ՓԲԸ

3,875.6

 

«Հաղարծնի ԱԱՊԿ» ՓԲԸ

502.2

 

«Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ

3,731.3

 

«Այրումի ԲԱ» ՓԲԸ

255.1

 

«Կոթիի ԲԱ» ՓԲԸ

264.2

 

«Ոսկևանի ԲԱ» ՓԲԸ

688.8

 

«Բագրատաշենի ԲԱ» ՓԲԸ

830.1

 

«Զորականի ԲԱ» ՓԲԸ

326.2

 

«Բերդի ԲԿ» ՓԲԸ

3,838.8

 

«Կողբի ԲԱ» ՓԲԸ

136.7

 

«Բերդավանի ԲԱ» ՓԲԸ

295.8

 

«Արծվաբերդի ԱԿ» ՓԲԸ

1,762.5

 

«Այգեձորի ԱԿ» ՓԲԸ

2,316.7

 

«Պառավաքարի ԲԱ» ՓԲԸ

939.8

 

«Ն.Կ.աղբյուրի ԱԱՊԿ» ՓԲԸ

1,414.4

 

«Նավուրի ԱԱՊԿ» ՓԲԸ

563.7

 

«Մովսեսի ԱԱՊԿ» ՓԲԸ

254.1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1319-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՁԵՎՈՎ

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

 

_____________________________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանումը)

 

 

ՄԻՋԵՎ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը, ի դեմս ---------------------------- (այսուհետ` պետական մարմին), որը գործում է պետական մարմնի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և --------------------------------------------------, ի դեմս տնօրեն ------------------------- (այսուհետ` կազմակերպություն), որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (այսուհետ` միասին` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 1319-Ն որոշումը (այսուհետ` որոշում), 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման, ինչպես նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թվականի հունվարի 1-ից 35.0 հազ. դրամի չափով և հուլիսի 1-ից 45.0 հազ. դրամի չափով սահմանելու հետ կապված կազմակերպությունում առաջացած լրացուցիչ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի իրականացման նպատակով (այսուհետ` ծրագիր) կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրով պետական մարմինը պարտավորվում է ծրագրի իրականացման նպատակով կազմակերպությանը հատկացնել որոշմամբ նախատեսված` _______ դրամ գումար, իսկ կազմակերպությունը պարտավորվում է ծրագիրն իրականացնել որոշմամբ և սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

 

2.1. Պետական մարմինն իրավունք ունի`

2.1.1. ցանկացած ժամանակ (այդ թվում` լիազոր մարմնի միջոցով) ստուգելու կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ընթացքը` ներառյալ ծրագրի հիմքում ընկած` կազմակերպության կողմից ներկայացված տվյալները, առանց միջամտելու վերջինիս գործունեությանը։

2.2. Կազմակերպությունն իրավունք ունի`

2.2.1. պետական մարմնի կողմից գումարները չվճարվելու դեպքում միակողմանի լուծելու սույն պայմանագիրը և պահանջելու փոխհատուցել կազմակերպություններում առաջացած լրացուցիչ ծախսերը:

2.3. Պետական մարմինը պարտավոր է`

2.3.1. հատկացնել ծրագրի իրականացման համար սահմանված գումարը` սույն պայմանագրով նախատեսված ժամկետներում.

2.3.2. կատարել ծրագրի իրականացման վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ պետական կառավարման մարմինների հետ:

2.4. Կազմակերպությունը պարտավոր է`

2.4.1. իրականացնել ծրագրի շրջանակներում պետական մարմնի կողմից տրամադրված գումարների հաշվապահական հաշվառում` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

2.4.2. պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործել ծրագրով սահմանված նպատակներով ու չափաքանակներով.

2.4.3. կատարել պետական մարմնի կողմից բացահայտված թերությունների վերացման նպատակով տրված ցուցումները.

2.4.4. ապահովել ծրագրի իրականացմանը վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու պետական մարմնի հնարավորությունը:

 

3. Վճարման կարգը և ժամկետները

 

3.1. Կազմակերպությանը վճարումները կատարվում են միանվագ, սույն պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մինչև 2013 թվականի դեկտեմբերի 25-ը:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Սույն պայմանագրով և ծրագրով նախատեսված պարտավորությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ պետական մարմնի կողմից վերահսկողության իրականացման արդյունքում թերությունների հայտնաբերման դեպքում կազմակերպությունը պարտավորվում է արձանագրված գումարները վերականգնել պետական մարմնի կողմից սահմանված ժամկետներում` փոխանցելով դրանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների համապատասխան հաշվեհամարին:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի ստանձնած պարտավորությունների` ամբողջ ծավալով կատարումը:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

(ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

7.3. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետ կապված, ինչպես նաև սույն պայմանագրով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան