Գլխավոր տեղեկություն
Номер
N 05-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.01.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.28/35(479)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
24.12.2013
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
24.12.2013
Дата вступления в силу
07.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 05-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Հավելվածի 124-րդ, 214-րդ և 233-րդ կետերի «Հաստիքների քանակը» սյունակների «19» թիվը համապատասխանաբար փոխարինել «27» թվով։

2. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «990» թիվը փոխարինել «1014» թվով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ դատարանների նախագահների

խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան