Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 279-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.02.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հոդ.16
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.12.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.12.2013
Дата вступления в силу
01.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 279-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իգ1» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 142-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման» (այսուհետ՝ հավելված 1), «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության» (այսուհետ՝ հավելված 2), «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման» (այսուհետ՝ հավելված 3), «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման (այսուհետ՝ հավելված 4)», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության» (այսուհետ՝ հավելված 5) և «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» (այսուհետ՝ հավելված 6) կարգերում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելված 1-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,

2) հավելված 2-ի 4-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական դեպոզիտարիա՝ համաձայն Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի:»,

3) հավելված 2-ի 4-րդ կետը լրացնել 7-րդ և 8-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) անվանատեր՝ անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.

8) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ՝ արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ՝ անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին:»,

4) հավելված 2-ի 6-րդ կետում «երկմակարդակ պահառուական համակարգով՝» բառերը հանել,

5) հավելված 2-ի 7-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,

6) հավելված 2-ի 8-րդ կետի «ներդրողների» բառից հետո լրացնել «կամ անվանատերերի» բառերը,

7) հավելված 2-ի 10-րդ կետի երկրորդ նախադասության «պարտատոմսերի գրավառուն» բառերից հետո լրացնել «կամ անվանատերը» բառերը,

8) հավելված 2-ը 15-րդ կետից հետո լրացնել 15.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«15.1. Կենտրոնական դեպոզիտարիայի՝ որպես ենթապահառուի և իր հաճախորդների միջև կնքվող պայմանագրում պետք է հղում պարունակվի Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին:»,

9) հավելված 2-ը 21-րդ կետից հետո լրացնել 21.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«21.1. Կենտրոնական դեպոզիտարիայի՝ որպես ենթապահառուի ներքին աշխատանքային ընթացակարգերը պետք է համապատասխանեն Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին:»,

10) հավելված 2-ը 27-րդ կետից հետո լրացնել 27.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«27.1. Ենթապահառուի մոտ պարտադիր հաշվառման են ենթակա արժեթղթերի անվանատերերին սեփականության իրավունքով պատկանող բոլոր պարտատոմսերը: Ենթապահառուի մոտ առանձին ամփոփ ձևով հաշվառման են ենթակա արժեթղթերի անվանատիրոջ հաճախորդներին պատկանող պարտատոմսերը: Ենթապահառուի և արժեթղթերի անվանատիրոջ մոտ հաշվառված տվյալները ամփոփ ձևով պետք է լիովին համապատասխանեն միմյանց: Ենթապահառուն անվանատիրոջ հետ կնքվող պայմանագրում պետք է ներառի դրույթներ, համաձայն որոնց անվանատերը պահառուին փոխանցում է բավարար տեղեկատվություն, որն անհրաժեշտ է անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերի կարգավիճակի (ազատ, գրավադրված, կալանված, գրավադրված կալանված) որոշման համար:»,

11) հավելված 2-ը 39-րդ կետից հետո լրացնել 39.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«39.1. Կենտրոնական դեպոզիտարիան՝ որպես ենթապահառու, հաճախորդների սպասարկումն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին համապատասխան:»,

12) հավելված 3-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետի 2-րդ նախադասության ««Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն» բառերը փոխարինել «Կենտրոնական դեպոզիտարիան» բառերով,

13) հավելված 3-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետը 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,

14) հավելված 3-ի 3-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել 13-րդ, 14-րդ, 15-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13) անվանատեր՝ անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը,

14) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ՝ արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ՝ անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին,

15) Կենտրոնական դեպոզիտարիա՝ համաձայն Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի:»,

15) հավելված 3-ը 5-րդ կետից հետո լրացնել 5.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1) Կենտրոնական դեպոզիտարիան՝ որպես ենթապահառու, գրավի հետ կապված գործառնություններն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին համապատասխան:»,

16) հավելված 3-ի 8-րդ կետում «երկմակարդակ պահառուական համակարգով՝» բառերը հանել,

17) հավելված 3-ի 8-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) Պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը և գրավի հետ կապված գործառնությունների կատարումը Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին համապատասխան:»,

18) հավելված 3-ի 9-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել 13-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13) Կենտրոնական դեպոզիտարիան գրավի հետ կապված գործառնություններն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին համապատասխան:»,

19) հավելված 4-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ենթապահառու՝ պահառության գործունեություն իրականացնող անձ, որը վարում է ներդրողների դեպո հաշիվները: Սույն կարգի իմաստով՝ ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, Գանձապետական պահառուն և Կենտրոնական Դեպոզիտարիան: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ: Կենտրոնական դեպոզիատարիան ենթապահառուական ծառայություններ մատուցում է միայն ներդրողների և անվանատերերի համար: Գանձապետական պահառուն ենթապահառուական ծառայություններ մատուցում է միայն ներդրողների համար:»,

20) հավելված 4-ի 2-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել 13-րդ, 14-րդ, 15-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13) անվանատեր՝ անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը,

14) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ՝ արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ՝ անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին,

15) Կենտրոնական դեպոզիտարիա՝ համաձայն Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի:»,

21) հավելված 4-ի 4-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ենթապահառուի ներդրողների և անվանատերերի պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվներ.»,

22) հավելված 4-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ աղյուսակի 3-րդ սյունակի 3-րդ տողի 4-րդ պարբերությունում «Ներդրողներին պատկանող» բառերը փոխարինել «Ներդրողների և անվանատերերի» բառերով,

23) հավելված 4-ի 13-րդ կետի առաջին նախադասության մեջ «ներդրողներին պատկանող» բառերը փոխարինել «ներդրողների և անվանատերերի» բառերով,

24) հավելված 4-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Կենտրոնական դեպոզիտարիայի և Գանձապետական պահառուի համար բացվում է միայն ներդրողների և անվանատերերի արժեթղթերի ամփոփ դեպո հաշիվ, ընդ որում՝ Գանձապետական պահառուի դեպքում նշված հաշվում հաշվառվում են միայն ներդրողներին պատկանող պարտատոմսերը,»,

25) հավելված 4-ի 14-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ աղյուսակի 3-րդ սյունակի 3-րդ տողի 2-րդ պարբերությունում «Ներդրողներին պատկանող» բառերը փոխարինել «Ներդրողների և անվանատերերի» բառերով,

26) հավելված 4-ի 18-րդ կետում «5 այլ ֆիզիկական անձ» բառերից հետո լրացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. անվանատեր:»,

27) հավելված 4-ի 19-րդ կետի 1-ին ենթակետում «ներդրողների» բառից հետո լրացնել «և անվանատերերի» բառերը,

28) հավելված 5-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետը 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,

29) հավելված 5-ի 2-րդ կետը 17-րդ ենթակետից հետո լրացնել 18-րդ, 19-րդ, 20-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«18) անվանատեր՝ անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.

19) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ՝ արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ՝ անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին.

20) Կենտրոնական դեպոզիտարիա՝ համաձայն Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի:»,

30) հավելված 5-ի 10-րդ կետը «պահառուի» բառից հետո լրացնել «կամ Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերով,

31) հավելված 5-ը 16-րդ կետից հետո լրացնել 17-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«17) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից երկրորդային շուկայում պարտատոմսերով գործարքների հետ կապված հաշվարկներն իրականացվում են Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններով սահմանված կարգով:»,

32) հավելված 6-ի Հավելված 1-ը 5-րդ կետից հետո լրացնել 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Սույն հավելվածում նշված ենթահաշիվներին առնչվող պահանջները չեն տարածվում Կենտրոնական դեպոզիտարիայի վրա: Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից՝ որպես ենթապահառու, պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է 2014 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 18

Երևան