Գլխավոր տեղեկություն
Номер
N 1654-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.11.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.11.2011
Дата вступления в силу
30.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2011 թվականի N 1654-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 17-ը:

(1-ին կետը փոփ. 10.10.13 N 1091-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 29
Երևան

 
 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 նոյեմբերի 17-ի N 1654-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/
արտահանման երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

 

Պողպատի ձուլման սարքավորում (շերեփ-վառարան )

       

1.1.

8454

Շիբերային փականով ձուլ. շերեփ սայլակի վրա քանդված

կգ

33 000

Չինաստան/Չինաստան

52 143 936

1.2.

7326

Շերեփի կափարիչ` սև մետաղից

կգ

8 000

Չինաստան/Չինաստան

5 823 768

1.3.

8425

Վերհան

կգ

12 000

Չինաստան/Չինաստան

13 305 960

1.4.

8425

Էլեկտրոդն. բարձրաց. մեխանիզմ մալուխներով քանդ.

կգ

20 000

Չինաստան/Չինաստան

36 678 168

1.5.

8413

Պոմպակայան

կգ

500

Չինաստան/Չինաստան

1 272 744

1.6.

8481

Օդաճնշական ուժային համակարգերի հսկիչ կափույրային տեղակայանք

կգ

500

Չինաստան/Չինաստան

1 272 744

1.7.

8413

Հիդրոպոմպակայան

կգ

2 800

Չինաստան/Չինաստան

17 471 304

1.8.

8537

Ղեկավարման էլեկտրական պահարան մինչև 1000Վ

կգ

1 000

Չինաստան/Չինաստան

12 457 464

1.9.

8504

Տրանսֆորմատոր

կգ

10 774

Չինաստան/Չինաստան

35 713 968

1.10.

8535

Բարձրավոլտ անջատիչ 72.5 ԿՎ-ից բարձր լարման համար

կգ

1 000

Չինաստան/Չինաստան

5 322 384

1.11.

7316

Կեռիկ` սև մետաղից

կգ

2 000

Չինաստան/Չինաստան

18 898 320

1.12.

8416

Գազայրիչ օդափոխիչներով

կգ

4 000

Չինաստան/Չինաստան

28 231 776

1.13.

7308

Մոնտաժային նյութեր

կգ

5 000

Չինաստան/Չինաստան

5 785 200

2.

9027

Սպեկտրոֆոտոմետր ԴՖՍ-500

հատ

1

ՌԴ/ՌԴ

11 931 000

3.

8545

Գրաֆիտացված էլեկտրոդներ

կգ

22 000

Չինաստան/Չինաստան

16 720 000

4.

8462

Հորիզոնական կտրման հիդրավլիկ մկրատ

հատ

1

Իտալիա/Իտալիա

126 603 000

5.

 

Գլոցման հաստոն, Siemens VAI

       

5.1.

8455

Գլոցման հաստոն

հատ

1

-/Իտալիա

4 819 687 000

5.2.

8537

Գլոցման հաստոնի էլեկտրական և ավտոմատիկայի համակարգ (քանդված վիճակում )

կգ

40 000

-/ՌԴ

729 974 784

5.3.

6902

Հրակայուն նյութեր

կգ

350 000

Իտալիա/Իտալիա

178 216 500

6.

8481

8537

ԴՍՊ-12 էլ. աղեղ. վառարանների ավտոմատացման համակարգեր և դրանց մասեր, Siemens VAI

կգ

8 000

Ավստրիա/ՌԴ

433 115 000

7.

8454

Ձուլման մեքենայի մասեր, Siemens VAI

կգ

230000

Ավստրիա/Ավստրիա

1 272 466 000

8.

 

Կամրջակային կռունկի հանգույցներ, «Ռուսկռան սերվիս»

կգ

     

8.1.

8431

Կռունկային սարքավորումներ (քանդված վիճակում)

կգ

7 000

-/ՌԴ

29 919 619

8.2.

8537

Կռունկի էլեկտրական ղեկավարման պահարաններ

կգ

800

-/ՌԴ

16 321 490

9.

8544

Մալուխ

կգ

58000

Իտալիա

149164000

10.

8504

Վառարանային տրանսֆորմատոր ЭТЦП-12 500/10, մասնակի քանդած վիճակում

հատ
(կգ)

1
(50000)

ՌԴ

222444000

11.

6902

Հրակայուն աղյուս

կգ

196000

ՌԴ

75826000

12.

8419

Օդի չորացուցիչ

հատ

1

Չինաստան

2192000

13.

8514

Վառարանի հովացման համակարգ

հատ
(կգ)

10
(6000)

Ուկրաինա

9560000

14.

6902

Հրակայուն շինվածքներ

կգ

25000

Չինաստան

8655000

15.

8544

Մալուխ

կգ

3000

Գերմանիա

6074000

16.

8419

Օդի բաժանման մեքենա (հեղուկացման եղանակով)

հատ

1

Չինաստան

273560000

17.

8419

Ջրի հովացման աշտարակ (գրադիրնյա)

հատ

4

Թուրքիա

26055000

 

Ընդամենը

8642862129

(հավելվածը խմբ. 19.04.12 N 470-Ա, 04.07.12 N  874-Ա, փոփ., լրաց. 27.12.12 N 1686-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան