Գլխավոր տեղեկություն
Номер
N 233-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.09.2013-30.04.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2003
Дата вступления в силу
21.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2003 թվականի N 233-Ա

 

ՏԵՐՆՈՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.08.13 N 926-Ա) 

 

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.08.13 N 926-Ա) 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի հաշվեկշռում գտնվող` Երևանի Ավան թաղամասի Հ. Աճառյան փողոցի N 31 հասցեում գտնվող շենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հարկերն ամբողջությամբ և 1-ին հարկից` 120 քառակուսի մետր տարածք ունեցող ճաշարանն իր 120 քառակուսի մետր տարածք ունեցող օժանդակ սենյակներով տասնհինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին:

(1-ին կետը փոփ. 30.10.03 N 1418-Ա, 29.08.13 N 926-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջոցների հաշվին:

(2-րդ կետը խմբ. 29.08.13 N 926-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 17
Երևան