Գլխավոր տեղեկություն
Номер
N 233-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.11.2003-05.09.2013)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2003
Дата вступления в силу
21.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2003 թվականի N 233-Ա

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԵՐՆՈՊՈԼԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ուիկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի երևանյան մասնաճյուղին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի հաշվեկշռում գտնվող` Երևանի Ավան թաղամասի Հ. Աճառյան փողոցի N 31 հասցեում գտնվող շենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հարկերն ամբողջությամբ և 1-ին հարկից` 120 քառակուսի մետր տարածք ունեցող ճաշարանն իր 120 քառակուսի մետր տարածք ունեցող օժանդակ սենյակներով տաս տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Ուկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի երևանյան մասնաճյուղին:

(1-ին կետը փոփ. 30.10.03 N 1418-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 15-օրյա ժամկետում Ուկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի երևանյան մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքային անհատույց օգտագործման պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 17
Երևան