Գլխավոր տեղեկություն
Номер
N 405-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.14
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
27.11.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.11.2013
Дата вступления в силу
01.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013478

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 նոյեմբերի 2013 թ.
ք. Երևան

N 405-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) Կանոնները լրացնել 13.1.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13.1.1 Էլեկտրական ցանցին միացման պայմանագիրը և Պայմանագիրը կնքվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրությամբ՝ Մատակարարի կայքում տեղադրված հատուկ համակարգի միջոցով։».

2) Կանոնների N 3 հավելվածի 11-րդ կետում «առաջարկին կցելով մատակարարի կողմից միակողմանի ստորագրված միացման պայմանագրի տեսաներածված պատճենը» բառերը փոխարինել «մատակարարի էլեկտրոնային համակարգում տեղադրելով միակողմանի ստորագրված միացման պայմանագիրը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից։

 

ՀՀ հանրային ծառայությունները 

կարգավորող հանձնաժողովի

նախագահ

Ռ. Նազարյան