Գլխավոր տեղեկություն
Номер
N 956-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2013
Дата вступления в силу
22.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2013 թվականի N 956-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 21-25-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների՝ Նիկոսիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Ա. Միրզաբեկյանինը և Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի` Նիկոսիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 21-ի N 956-Ա

որոշման

 

ԿԱ Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-25-Ը ՆԻԿՈՍԻԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Միրզաբեկյան

-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ (հանձնաժողովի հայկական մասի նախագահ)

Ս. Մկրտչյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ (հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ)

Ս. Աբրահամյան

-ՀՀ պաշտպանության նախարարության  պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան