Գլխավոր տեղեկություն
Номер
N 890-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2013
Дата вступления в силу
08.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2013 թվականի N 890-Ա

 

Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ե. ԱՎԱԳՅԱՆԻ` ԲԻՇԿԵԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Ե. Ավագյանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 25-28-ը Բիշկեկ (Ղրղզստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 7

Երևան