ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2013 թվականի N 953-Ա
Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ՝ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԵՎ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԵՄ-ի անդամ և Արևելյան գործընկերության պետությունների արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպմանը, ինչպես նաև Վենետիկյան հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 6-10-ը Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) և 2013 թվականի հոկտեմբերի 10-12-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մուրադյանի՝ Լյուքսեմբուրգ և Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 21 Երևան |