Գլխավոր տեղեկություն
Номер
N 1904-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.12.2013-28.01.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1335
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.2002
Дата вступления в силу
26.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1904-Ն

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.02.11 N 168-Ն)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.02.11 N 168-Ն)

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Կոմիտասի N 54բ հասցեում գտնվող շենքից 1167.1 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) 15-օրյա ժամկետում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ավարտել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված աշխատանքները:

(2-րդ կետը փոփ. 09.02.06 N 208-Ն)

3. Սահմանել, որ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական մարմնի կողմից:

(3-րդ կետը փոփ. 10.02.11 N 168-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Պետական գնումների գործակալություն» բառերով:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 572 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կենտրոն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Կենտրոնի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Կենտրոնն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

5. Կենտրոնն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից: Կենտրոնը սահմանված կարգով կարող է ունենալ մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ: Կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կենտրոնը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կենտրոնի պարտավորությունների համար:

6. Կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

7. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ և եկամուտների ու ծախսերի նախահաշիվ:

8. Կենտրոնի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` ԳԱԿ.

3) ռուսերեն լրիվ` Центр содействия закупок» государственная некоммерческая организация.

4) ռուսերեն կրճատ` ЦСЗ.

5) անգլերեն լրիվ` «Procurement sսppօrt center» non cօmmercial state organization.

6) անգլերեն կրճատ` PSC:

9. Կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 54բ:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Կենտրոնի հիմնական գործունեության առարկան և նպատակը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված`

1) գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է,

2) լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելն է:

11. Կենտրոնը, վճարովի հիմունքներով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում ու շարունակական վերապատրաստում.

2) գնումների բնագավառում մասնագիտական՝ ներառյալ իրավական խորհրդատվություն.

3) հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Հայսատանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն.

4) գնումների ընթացակարգերի կազմակերպում:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Կենտրոնը`

1) իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումն ու շարունակական վերապատրաստումը.

2) տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի.

3) գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում հրապարակում է`

ա. շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը,

բ. գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը.

4) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.

5) կազմում և հրապարակում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների մասին տվյալները և ներկայացնում եզրակացություններ.

6) ընտրանքային կարգով գնահատում է պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Գնահատման արդյունքները ներկայացվում են պատվիրատուներին և լիազորված մարմին.

7) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.

8) հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն`

ա. կազմակերպում է խորհրդի աշխատանքները,

բ. գնահատում է ստացված բողոքների (դիմումների) ամբողջականությունը և խորհուրդ է ներկայացնում եզրակացություն յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ,

գ. հրապարակում է խորհրդի որոշումները.

9) աջակցում է լիազոր մարմնին` գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման հարցում.

10) իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Գնումների աջակցման կենտրոնի լիազորությունները սահմանվում են վերջինիս և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրով:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Կենտրոնի հիմնադիրն ունի կենտրոնի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

15. Հիմնադրի լիազորություններն են`

1) կենտրոնի հիմնադրումը.

2) կենտրոնի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) կենտրոնի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

5) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.

6) կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը.

7) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

16. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

1) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

2) կենտրոնի կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

3) կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

4) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

5) կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

6) կենտրոնի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ստեղծումը.

7) կենտրոնի տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Կենտրոնի սեփականությունը կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով:

19. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

20. Հիմնադիրը կենտրոնին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:

21. Կենտրոնին հանձնված գույքի պահպանման հոգսը կրում է կենտրոնը:

22. Կենտրոնի սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:

 

VI. ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը: Կենտրոնն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

24. Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

25. Հիմնադրի կողմից գույքը կենտրոնին ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

26. Հիմնադրի կողմից կենտրոնին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի օգտագործման նկատմամբ կենտրոնի իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:

 

VII. ԿԵՆՏՐՈՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Կենտրոնի եկամուտների աղբյուրներն են`

1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կնքված պայմանագրով նախատեսված լիազորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող վճարը.

2) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` կենտրոնին փոխանցվող վճարները.

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցները.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ։

28. Կենտրոնի` սույն կանոնադրության 27-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված աղբյուրներից ստացված միջոցները (ոչ բյուջետային միջոցներ) հանդիսանում են կենտրոնի սեփական միջոցները:

29. Սույն կանոնադրության 27-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարի հաշվարկման և (կամ) հատկացման ժամանակ այդ վճարից կենտրոնի սեփական միջոցները չեն նվազեցվում:

30. Սույն կանոնադրության 11-րդ կետով սահմանված ձեռնարկատիրական գործունեությանը համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը սահմանվում է այդ ծառայությունների մատուցման պայմանագրով:

31. Սույն կանոնադրությամբ նախատեսված ոչ բյուջետային միջոցների`

1) համապատասխան մասն ուղղվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանձնաժողովի անդամների և տվյալ բողոքի քննության շրջանակում ներգրավվող փորձագետների (մասնագետների) վարձատրությանը, եթե վերջիններս վարձատրվում են,

2) և սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերությունն ուղղվում է`

ա. էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկմանը և զարգացմանը` 50 տոկոսի չափով,

բ. կենտրոնի աշխատողների ֆինանսական խրախուսմանը` 30 տոկոսի չափով,

գ. կենտրոնի աշխատողների վերապատրաստմանը` 10 տոկոսի չափով,

դ. կենտրոնի կարողությունների զարգացմանը` 10 տոկոսի չափով:

31.1. Սույն կանոնադրության 31-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցները ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում ծախսման անհրաժեշտության բացակայության դեպքում կենտրոնի պետի հրամանով կարող են ուղղվել նույն ենթակետով նախատեսված այլ ուղղությունների:

(31.1-ին կետը լրաց. 05.12.13 N 1370-Ն)

32. Կենտրոնի գործունեությունը, ներառյալ կենտրոնի խնդիրների իրականացման հետ կապված աշխատանքները, լիազորված մարմնի ներքին աուդիտի կողմից ենթարկվում են աուդիտի` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

33. Կենտրոնի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

34. Կենտրոնը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:

 

VIII. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

35. Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` կենտրոնի պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

36. Կենտրոնի պետն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության և կենտրոնի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

37. Կենտրոնի պետի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

38. Կենտրոնի պետի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

39. Կենտրոնի պետը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:

40. Կենտրոնի պետի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Կենտրոնի պետը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

42. Կենտրոնի պետի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

43. Կենտրոնի պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կենտրոնի պետը: Տեղակալը փոխարինում է կենտրոնի պետին` նրա հանձնարարությամբ:

 

IX. ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

44. Կենտրոնի պետը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը` այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ, այդ թվում՝ իր և կենտրոնի աշխատողների գործուղումների վերաբերյալ, աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

7) սահմանում է կենտրոնի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) հաստատում է կենտրոնի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները և նշանակում դրանց ղեկավարներին.

9) նշանակում է կենտրոնի ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.

10) օրենքով և կենտրոնի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

11) հաստատում է կենտրոնի տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշիվը.

12) հաստատում է կենտրոնի աշխատողների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Ընդ որում, կենտրոնի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են ոչ պակաս, քան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների համակարգում գործող ծրագրեր իրականացնող բոլոր պետական հիմնարկների համապատասխան աշխատողների միջինացված պաշտոնային դրույքաչափերը.

13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

 

X. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

45. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

46. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

47. Կենտրոնը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

48. Կենտրոնը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

49. Կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

50. Կենտրոնի լուծարման դեպքում կենտրոնի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը խմբ. 10.02.11 N 168-Ն, լրաց. 05.12.13 N 1370-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը
(հատ)

Մեկ միավորի հաշվեկշռային արժեքը (դրամ)

Ընդհանուր գումարը (դրամ)

1

2

3

4

5

 

Ընդամենը

384

X

53255381

1.

Առանձնասենյակի գույքի լրակազմ «PIGO 2000»

1

550000

550000

2.

Առանձնասենյակի գույքի լրակազմ «TՕRINՕ»

1

400000

400000

3.

Առանձնասենյակի գույքի լրակազմ  «ALEX  2000»

3

450000

1350000

4.

Առանձնասենյակի գույքի լրակազմ «ALEX 1800»

2

450000

900000

5.

Բազկաթոռ` փոքր

11

27273

300000

6.

Բազկաթոռ «DC-10PՍ - BK»

1

150000

150000

7.

Բազկաթոռ` սև

1

30000

30000

8.

Բազկաթոռ` սև

2

50000

100000

9.

Բազկաթոռ` ղեկավարի

4

60000

240000

10.

Բազկաթոռ` մետաղյա ոտքերով «DIN»

2

40000

80000

11.

Բազկաթոռ` մետաղյա ոտքերով «DIN»

18

38889

700000

12.

Բազկաթոռ` մոխրագույն

4

50000

200000

13.

 Բազկաթոռ «VERONA»

1

280000

280000

14.

Բազկաթոռների լրակազմ «PRESIDENT»

1

700000

700000

15.

Դրամարկղային կահույք

1

800000

800000

16.

Գորգ «Իջևան»

1

1000000

1000000

17.

Գորգ «Իջևան»

1

300000

300000

18.

Գույքի համալիր «ZANUBIA chest»

1

550000

550000

19.

ՀՀ զինանշան

5

15000

75000

20.

Էլեկտրական հոսանքի գեներատոր «HONDAI»

2

200000

400000

21.

Աթոռ` սովորական

13

4615

60000

22.

Աթոռ` գունավոր

40

7692

307680

23.

Աթոռ` ծաղկավոր

12

7693

92320

24.

Աթոռ` ծաղկավոր

6

8333

50000

25.

Աթոռ` գունավոր

25

10000

250000

26.

Աթոռ` ծաղկավոր

5

10000

50000

27.

Աթոռ` շագանակագույն

30

10000

300000

28.

Աթոռ` շագանակագույն

37

10810

400000

29.

Աթոռ` փայտե

4

2790

11160

30.

Աթոռ` սեղանի

3

5580

16740

31.

Պատճենահանող սարք «Canon 6317»              

1

1008000

1008000

32.

Պահարան ֆայլ

1

75000

75000

33.

Պահարան ֆայլ

2

39060

78120

34.

Պահարան` օլիմպիկ, փոքր

4

37500

150000

35.

Պահարան` օլիմպիկ

7

75000

525000

36.

Պահարան` օլիմպիկ

6

66667

400000

37.

Պահարան` ապակյա դռներով

1

100000

100000

38.

Պահարան` մետաղյա

1

60000

60000

39.

Պահարան` օլիմպիկ, հագուստի

1

150000

150000

40.

 Պահարան` գրասենյակի

2

11160

22320

41.

Ջահ` պատի, հախճապակյա

4

15000

60000

42.

Ջահ` հախճապակյա

1

150000

150000

43.

Ջահ` մեծ                                        

1

300000

300000

44.

Չհրկիզվող պահարան` փոքր

4

60000

240000

45.

Չհրկիզվող պահարան` ծածկագրված բանալիով             

1

130000

130000

46.

Հաշվիչ «BIG DISPLAY»

1

7000

7000

47.

Հաշվիչ մեքենա

1

1674

1674

48.

 Հեռախոս` մեծ, «Panasonic»

1

30000

30000

49.

 Հեռախոս «KX-T2365»

3

8370

25110

50.

Հեռախոս` բջջային, «NOKIA»              

2

5580

11160

51.

Հեռախոսակայան «ATC 808»                

1

50000

50000

52.

Հեռախոսակայան «PANASONIC»              

1

1500000

1500000

53.

Հեռախոսակայան «UD-40»                 

1

600000

600000

54.

Հեռաֆաքս «PANASONIC-F2»                

1

100000

100000

55.

Հեռուստացույց «PANASONIC»              

1

120000

120000

56.

Համակարգիչ PIII 1000 MHz RAM, 128 MB DIMM, SDRAM, HDD 20 GB, v/cart 8 mb, LAN Cart, CD-ROM, 15II View Sonic E50

3

416100

1248300

57.

Համակարգիչ «PIII 8Mb»                         

1

435204

435204

58.

Համակարգիչ «PIV PL Acer Vesition 72000»

6

750828

4504968

59.

Տպիչ «UTAX LP 118»                            

1

310188

310188

60.

Մոնիտոր «Belinea 103020, 17»

6

133352

800112

61.

Մոդեմ                                          

1

19602

19602

62.

Համակարգիչ «P-III 4Mb»

1

478716

478716

63.

Դինամիկ «Arowana DC-691»

1

5712

5712

64.

Համակարգիչ «PIII 650  4Mb»

1

371634

371634

65.

Մոնիտոր «SVGA 15»

1

100492

100492

66.

Համակարգիչ «PIII-450, մոնիտոր 17»            

 1 

206460

206460

67.

Համակարգիչ «Toshiba Satellite 4100XDVD»

1

837000

837000

68.

Սերվեր «IBMxSeries 200», «Pentium III»            

1

1436400

1436400

69.

Սեղան` փոքր, «MIAMI»

1

60000

60000

70.

Սեղան` 2 պահարանիկով

6

75000

450000

71.

Սեղան` ապակիով

2

100000

200000

72.

 Սեղան` փոքր, «ALEX»

3

83333

250000

73.

Սեղան` փոքր, «ALEX»  (120x60)

1

30000

30000

74.

Սեղան` փոքր, «ALEX»  (60x60)

1

15000

15000

75.

Սեղան «ALEX R»

1

100000

100000

76.

Սեղան` խորհրդակցությունների

1

200000

200000

77.

Սեղան` խորհրդակցությունների, «DIN»          

1

900000

900000

78.

Սեղան` կառավարական

1

150000

150000

79.

Սեղան` մեծ

2

50000

100000

80.

Սեղան` համակարգչային, դեղին, «CD»      

2

75000

150000

81.

Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD 61»   

4

37500

150000

82.

Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD 61»    

2

40000

80000

83.

Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD 61»     

1

70000

70000

84.

Սեղան` օլիմպիկ, համակարգչային, կոր     

1

100000

100000

85.

Սեղան` գրասենյակի                      

3

27900

83700

86.

Սեղան` շարժական                        

1

5580

5580

87.

Սառնարան «W»                                  

1

100000

100000

88.

Լարման կայունացուցիչ                  

1

450000

450000

89.

Լամպ` սեղանի                         

2

1116

2232

90.

Լամպ` կանգնող                          

2

2790

5580

91.

Կազմարար «TERMO 310»                

1

60000

60000

92.

Կազմարար մեքենա «IBIBE»               

1

60000

60000

93.

Կախիչ` հայելիով                               

1

20000

20000

94.

Տպիչ «HP LJ 1100»                            

1

244800

244800

95.

Տպիչ «HP LJ 1100»                             

5

247500

1237500

96.

Տպիչ «HP LJ 1200»                              

1

139500

139500

97.

Փափուկ կահույք` կաշվե                  

1

900000

900000

98.

Փափուկ կահույքի լրակազմ                

1

700000

700000

99.

Փափուկ կահույքի լրակազմ                

1

800000

800000

100.

Մոնիտոր` տեսախցիկի հետ                

1

150000

150000

101.

Մոնիտոր «IBM E54 15II black»           

1

159600

159600

102.

Օդամղիչ                                        

4

12500

50000

103.

Օդամղիչ                                          

2

25000

50000

104.

Օդամղիչ «MIN - 18NV»                   

1

400000

400000

105.

UPS (անխափան հոսանքի սնուցման աղբյուր) «APC BIPB Smart 700»

1

171000

171000

106.

UPS (անխափան հոսանքի սնուցման աղբյուր) «BACK APC»

1

16740

16740

107.

Արտաքին մոդեմ (հատ)

1

91200

91200

108.

Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110»

1

3815000

3815000

109.

Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-31»

1

1100000

1100000

110.

Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110»

1

4265000

4265000

111.

Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110»

1

3835207

3835207

112.

Ավտոմեքենա «ՎԱԶ - 21213»

1

2895000

2895000

113.

Համակարգչային լոկալ ցանց

1

1151670

1151670

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան