Գլխավոր տեղեկություն
Номер
N 1097-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.10.23/58(998) Հոդ.978
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2013
Дата вступления в силу
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1097-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 765 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 5-րդ կետի հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 6-րդ կետի «ա» ենթակետը «մակարդակները» բառից հետո լրացնել «, բացառությամբ ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար նախատեսված ռադիոդեղորայքային պատրաստուկները, ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուները, տեխնեցիումի գեներատորները» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել կարգի տեղեկանքների NN 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերը և N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Պետական գրանցման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների սեփականատերն աղբյուրները ձեռք բերելու պահից 10-օրյա ժամկետում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին (այսուհետ՝ կարգավորող մարմին) է ներկայացնում դրանց գրանցման մասին N 1 տեղեկանք՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի: Յուրաքանչյուր աղբյուրի համար ներկայացվում է առանձին տեղեկանք:».

5) կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին և 9.2-րդ կետերով.

«9.1. Իոնացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերն աղբյուրի պետական գրանցման մասին տեղեկանքին կից կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի անձնագիրը (ֆորմուլյարը) կամ աղբյուրն արտադրողի կողմից տրված տեղեկանք, որում նշվում են տեղեկություններ աղբյուրն արտադրողի, աղբյուրի արտադրման ժամանակի, աղբյուրի օգտագործման երաշխիքային ժամկետի, աղբյուրի գործարանային մակնիշի, գործարանային համարի, աղբյուրի ճառագայթային պարամետրերի մասին:

9.2. Եթե պետական գրանցման ներկայացված իոնացնող ճառագայթման աղբյուրը չունի փաստաթուղթ, կամ եթե դրանք թերի են, աղբյուրը գրանցվում է կարգավորող մարմնի կողմից աղբյուրը տիպաճշտելուց (ճառագայթային բնութագրերի, տիպի և տեխնիկական բնութագրերի որոշումը) հետո:».

6) 10-րդ կետի առաջին պարբերությունում «լիցենզավորված» բառը փոխարինել «աղբյուրը պետական գրանցման ներկայացրած» բառերով, իսկ 10-րդ կետի երկրորդ պարբերությունում «Լիցենզավորված» բառը՝ «Աղբյուրը պետական գրանցման ներկայացրած» բառերով.

7) 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերից հանել «և մասնագիտական ճառագայթահարման» բառերը, իսկ 11-րդ կետում «այն ներկայացնող լիցենզավորված» բառերը փոխարինել «աղբյուրը պետական գրանցման ներկայացրած» բառերով.

8) կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.

«14. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման տեղեկանքում եղած տեղեկությունների փոփոխման դեպքում աղբյուրի սեփականատերն այդ փոփոխությունների մասին գրավոր տեղյակ է պահում կարգավորող մարմնին փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 5-օրյա ժամկետում:».

9) կարգը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ բաժնով.

 

«III. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՆՈՒՄԸ

 

15. Իոնացնող ճառագայթման աղբյուրները պետական գրանցումից հանվում են հետևյալ դեպքերում՝

1) երբ գեներացնող ճառագայթման աղբյուրը այլևս չի օգտագործվում: Այս դեպքում գեներացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերը գրավոր տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում աղբյուրի ապամոնտաժման ու հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը և պետական գրանցման տեղեկանքը.

2) երբ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրի ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը ռադիոակտիվ իզոտոպների տրոհման պատճառով դարձել է ազատման մակարդակից ցածր: Այս դեպքում աղբյուրի սեփականատերը գրավոր դրա մասին տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում պետական գրանցման տեղեկանքը: Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման3 հավելվածի 3-րդ կետում.

3) եթե ռադիոիզոտոպային աղբյուրի սեփականատերն աղբյուրը որպես ռադիոակտիվ թափոն հանձնում է ռադիոակտիվ թափոնների պահեստարան: Այս դեպքում նա կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի՝ հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը, աղբյուրի փոխանցման-ստացման ակտի պատճենը և փոխանցվող աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը:

16. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի օտարման դեպքում աղբյուրն օտարող անձը կարգավորող մարմին է վերադարձնում աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը, իսկ աղբյուրի սեփականատերն աղբյուրը պետական գրանցման է ներկայացնում ընդհանուր կարգով: Գրանցումը կատարվում է իոնացնող ճառագայթման աղբյուրի նախկին պետական գրանցումը դադարեցնելու միջոցով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1097-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ

 

ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

_____________________________________________________________________________

 

             (պետական գրանցման համարը)

                           

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման մասին

 

 

Գրանցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

___ ____________ 20 _ թ.

 

Գրանցեց`

պաշտոնը_____________________________________________________

անունը, ազգանունը______________________________________________

ստորագրությունը _______________________________________________

| Կ.Տ. |

 

1. ԱՂԲՅՈՒՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության

իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը,

բնակության և գործունեության իրականացման վայրերը.

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

2. ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ

ԱՆՎԱՆՈՒՄԸ ______________________________________________________________

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ__________________________________________________________

__________________________________________________________________________

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

__________________________________________________________________________

 

3. ԱՂԲՅՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ N ______

ԱՆՁՆԱԳԻՐԸ ՏԱԼՈՒ ՏԱՐԵԹԻՎԸ _____ ԱՄԻՍԸ ______ ԱՄՍԱԹԻՎԸ_______

ԱՂԲՅՈՒՐՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ,

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ____________________________________________________

________________________________________________________________________

ԱՂԲՅՈՒՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՄԱԿՆԻՇԸ______________________

________________________________________________________________________

ԱՂԲՅՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ _______________________________________

_________________________________________________________________________

 

4. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԻԶՈՏՈՊԸ (ԽԱՌՆՈՒՐԴԻ ԴԵՊՔՈՒՄ ԻԶՈՏՈՊՆԵՐԸ) ______________

_________________________________________

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՄՈՏ ____________________ (Bq) / (Ci)

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՀԻՆ ___________________ (Bq) /(Ci)

ՖԻԶԻԿԱԿԱՆ (ՔԻՄԻԱԿԱՆ) ՎԻՃԱԿԸ ________________________________

ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

__________________________________________________________________________

ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ (անվանումը, տեսակը, գործարանային համարը,

պետական գրանցման համարը) _______________________________________

_______________________________________________________________________

 

5. ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ

ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԸ _________________________________________

ԱՆՈԴԱՅԻՆ ԼԱՐՈՒՄԸ ԿԱՄ ԱՐՁԱԿՎՈՂ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԷՆԵՐԳԻԱՆ

_______________________

ԱՂԲՅՈՒՐԻՑ ԱՐՏԱՀՈՍՔԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԴՈԶԱՅԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 1 Մ

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ _________ μGy/h

ԱՂԲՅՈՒՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՆԹԱԿԱ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ Այո   Ոչ

 

ԱՂԲՅՈՒՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԸ

ՊԱՇՏՈՆԸ_____________________________________________________________

ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ ________________________________________________

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ`

Հեռախոսահամարը

Ֆաքսը

E-mail

 

«Տեղեկանքում գրանցված տեղեկությունների նկատմամբ դիտողություններ չունեմ և պարտավորվում եմ իոնացնող ճառագայթման աղբյուրի գրանցված տեղեկությունների փոփոխությունների մասին գրավոր հայտնել փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 5-օրյա ժամկետում:

 

____ _______________ 20___ _____________________________________»:

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան