Գլխավոր տեղեկություն
Номер
N 1251-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.27/63(1003) Հոդ.1122
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.11.2013
Дата вступления в силу
28.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 832-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.25 աղյուսակում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:

2. 2013 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 3-ը Երևանում կայացած` Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 591.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1251-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.25 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N 832-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու համար նախատեսված պետական տուրք

 

Նկարագրությունը

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու համար նախատեսված պետական տուրք

1001

ԱԾ18

Շահառուների քանակը

ՀՀ մուտքի արտոնագիր ստացած քաղաքացիներ

197

X

Գումարը

(հազ. դրամ)

 

X

591.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

X

X

Շահառուների ընտրության չափանիշները

Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու համար նախատեսված պետական տուրք

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերի անցկացում Հայաստանի Հանրապետությունում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան