Գլխավոր տեղեկություն
Номер
N 909-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.10.2013
Дата вступления в силу
11.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 909-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 10-11-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում նաև՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Մոսկվայի օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Տ. Գևորգյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Վարդանյանինը և Է. Աղախանյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը՝ Մոսկվա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Կ. Մինասյանինը, Ս. Կարայանինը, Ի. Իսայանինը, Գ. Քոչարյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Երևան-Մոսկվա և 2013 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվա-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 10-ի N 909-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-11-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

-ՀՀ վարչապետ

Վ. Արամյան

-ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Տ. Գևորգյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Շ. Քոչարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Կ. Մինասյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Ս. Կարայան

 -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ի. Իսայան

-ՀՀ էներգետիայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Հ. Թաշչյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Հ. Բերբերյան

-ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Ե. Ազարյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

Գ. Քոչարյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

Ա. Վարդանյան

-ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Է. Աղախանյան

-ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Շահինյան

-«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր

Հ. Բաբայան

-«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան