Գլխավոր տեղեկություն
Номер
N 1062-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.10.16/57(997) Հոդ.946
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2013
Дата вступления в силу
17.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1062-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 688-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ին կարկտահարությունից տուժած քսաներեք գյուղերի` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց գյուղացիական տնտեսության վերականգնման աջակցության համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործելու և ավելի մեծ թվով շահառուների աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսությունների վերականգնման ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 688-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «եռամսյակում» բառը փոխարինել «և 4-րդ եռամսյակներում» բառերով.

2) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ.1.» պարբերությամբ.

«բ.1. սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված գումարն ամբողջությամբ չօգտագործվելու դեպքում կարող է ներկայացվել հողօգտագործողների լրացուցիչ ցուցակ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան