Գլխավոր տեղեկություն
Номер
N 1231-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.20/62(1002).1 Հոդ.1113.11
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.11.2013
Дата вступления в силу
21.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1231-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր տեղադրումը`

1) համապատասխանաբար նախարարության, մարզպետարանների, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև համացանցային կայքեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքապետարանների և գյուղապետարանների կայքէջերում` համաձայն N 2 հավելվածի.

2) այն քաղաքապետարանների և գյուղապետարանների համացանցային կայքէջերում, որոնց կայքէջերը կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:».

2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

3) որոշման հավելվածում

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

 դեկտեմբերի 4-ի N 1523-Ն որոշման 

 

«Հավելված»

 

բառերը փոխարինել

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1523-Ն որոշման

 

«Հավելված N 5»

 

բառերով.

 

4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 15
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1231-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1523-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

համացանցային կայքեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքապետարանների ԵՎ գյուղապետարանների

 

 

Մարզը

NN
ը/կ

Համայնքը

ԱՐԱԳԱԾՈՏՆ

1.

1.

քաղ. Աշտարակ

2.

2.

քաղ. Թալին

3.

3.

քաղ. Ապարան

4.

4.

գ. Արագած

5.

5.

գ. Օշական

6.

6.

գ. Արտենի

7.

7.

գ. Նորաշեն

ԱՐԱՐԱՏ

8.

1.

քաղ. Արտաշատ

9.

2.

քաղ. Արարատ

10.

3.

քաղ. Վեդի

11.

4.

գ. Հովտաշատ

12.

5.

գ. Սիփանիկ

13.

6.

գ. Տափերական

14.

7.

գ. Մխչյան

ԱՐՄԱՎԻՐ

15.

1.

քաղ. Արմավիր

16.

2.

քաղ. Վաղաշապատ

17.

3.

գ. Փարաքար

18.

4.

գ. Գայ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ

19.

1.

քաղ. Գավառ

20.

2.

քաղ. Սևան

21.

3.

գ. Երանոս

22.

4.

քաղ. Ճամբարակ

23.

5.

գ. Զովաբեր

24.

6.

գ. Ծովագյուղ

25.

7.

գ. Վարդենիկ

ԼՈՌԻ

26.

1.

քաղ. Վանաձոր

27.

2.

քաղ. Ալավերդի

28.

3.

քաղ. Ստեփանավան

29.

4.

քաղ. Ախթալա

30.

5.

քաղ. Սպիտակ

31.

6.

գ. Շահումյան

32.

7.

գ. Գարգառ

ԿՈՏԱՅՔ

33.

1.

քաղ. Հրազդան

34.

2.

քաղ. Չարենցավան

35.

3.

քաղ. Եղվարդ

36.

4.

քաղ. Աբովյան

37.

5.

քաղ. Բյուրեղավան

38.

6.

քաղ. Նոր Հաճն

39.

7.

քաղ. Ծաղկաձոր

40.

8.

գ. Նոր Գեղի

41.

9.

գ. Ջրվեժ

42.

10.

գ. Նոր Երզնկա

43.

11.

գ. Զովունի

44.

12.

գ. Գետարգել

45.

13.

գ. Կարենիս

46.

14.

գ. Արզական

47.

15.

գ. Արտավազ

48.

16.

գ. Առինջ

49.

17.

գ. Գեղաշեն

50.

18.

գ. Բջնի

51.

19.

գ. Նոր Արտամետ

52.

20.

գ. Աղավնաձոր

53.

21.

գ. Քասախ

54.

22.

գ. Զառ

55.

23.

գ. Բուժական

56.

24.

գ. Քանաքեռավան

ՇԻՐԱԿ

57.

1.

քաղ. Գյումրի

58.

2.

քաղ. Արթիկ

59.

3.

քաղ. Մարալիկ

60.

4.

գ. Ազատան

61.

5.

գ. Բասեն

62.

6.

գ. Ախուրյան

ՍՅՈՒՆԻՔ

63.

1.

քաղ. Կապան

64.

2.

քաղ. Մեղրի

65.

3.

քաղ. Գորիս

66.

4.

քաղ. Քաջարան

ՎԱՅՈՑ ՁՈՐ

67.

1.

քաղ. Եղեգնաձոր

68.

2.

քաղ. Ջերմուկ

69.

3.

քաղ. Վայք

ՏԱՎՈՒՇ

70.

1.

քաղ. Իջևան

71.

2.

քաղ. Դիլիջան

72.

3.

քաղ. Բերդ

73.

4.

քաղ. Այրում

74.

5.

քաղ. Նոյեմբերյան

 »։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան