Գլխավոր տեղեկություն
Номер
N 382-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2008
Дата вступления в силу
24.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2008 թվականի N 382-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Ղալաչյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Գ. Եգանյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի 
միգրացիոն գործակալության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան