Գլխավոր տեղեկություն
Номер
N 760-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2005-12.07.2013)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.06.2005
Дата вступления в силу
25.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2005 թվականի N 760-Ա

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿՐԿԵՍ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված` պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգով ամրագրված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Պետական կրկես» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 40882,1 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող գույքն օտարել մրցույթով:

2. Մրցույթը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով` հետևյալ կազմով`

 

Ա. Մարկոսյան   

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   
Ս. Ղոնաղչյան  

- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ

   
Հ. Դավթյան  

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական

   
Գ. Մանասյան  

- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար

 

 

3. Մրցութային հանձնաժողովին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (այսուհետ` գույք)` մրցույթով օտարումը` որպես մրցույթի պայմաններ սահմանելով`

ա) գույքի` մրցույթով վաճառքի համար առաջարկվող նվազագույն գինը` 100000 հազ. դրամ,

բ) ներդրումների նվազագույն չափը` 300000 հազ. դրամ, որոնք պետք է ուղղված լինեն կապիտալ վերանորոգման, ջեռուցման և հովացման համակարգերի ներդրման, կրկեսային արվեստի բնագավառում գործունեության իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների ու հիմնական միջոցների արդիականացման աշխատանքների իրականացմանը:

4. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) օտարման գործարքը կնքելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գույքի ներդրմամբ հիմնադրել առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն), որի հիմնադրման պահից վերջինիս են փոխանցվում մրցույթի հաղթողի ստանձնած պարտավորությունները.

բ) մրցույթի արձանագրությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վճարել մրցույթի ժամանակ իր կողմից առաջարկված գումարը.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 963176 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սահմանել, որ կազմակերպությունը պարտավոր է`

ա) պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն մեկ տարի ժամկետով և առնվազն 50000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել սույն որոշման ընդունման պահին «Պետական կրկես» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատող 74 աշխատողի հետ.

բ) պետական գրանցում ստանալու օրվանից առնվազն 25 տարի ժամկետով զբաղվել կրկեսային արվեստի բնագավառի գործունեությամբ և միջոցներ ձեռնարկել հանդիսատեսի հոգևոր պահանջների ձևավորման ու բավարարման ուղղությամբ.

գ) պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում, որպես սույն որոշմամբ սահմանված իր պարտավորությունների կատարման երաշխիք, գրավադրել գույքը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով գրավի պայմանագիր` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով իր հաշվին:

6. Սահմանել, որ կազմակերպությունն իրավունք կստանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 50 տարի ժամկետով վարձակալելու «Պետական կրկես» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցված 0,57589 հեկտար հողատարածքը` ունենալով տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում գործող հողի կադաստրային արժեքով գնման իրավունքի նախապատվություն:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մրցույթի հաղթողի կողմից սույն որոշման 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված գումարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 21 
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2013, N 713-Ա 12.07.2013, N 760-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան