Գլխավոր տեղեկություն
Номер
N 989-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.2013-21.12.2013)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2013
Дата вступления в силу
24.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2013 թվականի N 989-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագիրը` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` ՕJ100208 գույքային ծածկագրով, 215.113.920 դրամ սկզբնական արժեքով (զրոյական վերջնական մնացորդային արժեքով) գույքի՝ Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով L=3863 գծամետր խողովակաշարի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման հավելվածների համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնված գույքի ցանկում կատարելով համապատասխան փոփոխություն:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված` անկախ գնահատողի կողմից 2013 թվականի հունիսի 14-ին մեկ գծամետրը 70000 դրամ գնահատված արժեքով գույքն օտարել մրցույթով:

3. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի մեկ գծամետրի նվազագույն գինը` գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 52500 դրամ (ընդհանուր գինը` 202.807.500 դրամ):

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

1) սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարն իր միջոցների հաշվին, համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` սահմանված կարգով կազմած նախագծանախահաշվային փաստաթղթերի, այլ տրամաչափի խողովակներով փոխարինելը, որը կծառայի որպես ջրամատակարարման համակարգ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարի` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված այլ տրամաչափի խողովակներով փոխարինման աշխատանքների իրականացման ժամկետները.

3) այն առավելագույն գինը, որը սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների իրականացումից հետո մրցույթի հաղթողը պատրաստ է վճարել.

4) նոր խողովակաշարի կառուցումը և հետո միայն սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարի ապամոնտաժումը և քանդումը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ այդ աշխատանքներում անհրաժեշտության դեպքում ներգրավել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ աշխատանքների ավարտից հետո նոր խողովակները սահմանված կարգով ընդունել որպես նվիրաբերություն և վարձակալության հանձնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետում և 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարձակալության պայմանագրերի և նվիրաբերության պայմանագրի կնքումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել մրցույթի անցկացումը.

2) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված աշխատանքները։

7. Սահմանել, որ`

1) սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարը փոխանցվում է «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին.

2) նոր ջրային համակարգի կառուցման նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողությունն ապահովում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը` իր այլ միջոցների հաշվին.

3) սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարի վերջնական չափերը կճշգրտվեն փաստացի քանդման և տեղափոխման արդյունքներով:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` որպես ընթացիկ դրամաշնորհ կրեդիտորական պարտավորությունների (այդ թվում` ջրառի, էլեկտրաէներգիայի, աշխատավարձի և հարկերի գծով) մարման նպատակով ոռոգման համակարգի կազմակերպություններին տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի տարեկան ծրագրային ցուցանիշների` սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի չափով մուտքերի ավելացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.սեպտեմբերի 23

Երևան