Գլխավոր տեղեկություն
Номер
N 541-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.05.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.05.2013
Дата вступления в силу
31.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2013 թվականի N 541-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում՝ 2013 թվականի մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի մայիսի 30-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 30

Երևան 

 

 

 

Հավելված  

ՀՀ կառավարության 2013 թվականի 

մայիսի 23-ի N 541-Ա 

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

<

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/ արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1.

7309

Բաք

կգ

30000

ՉԺՀ/ ՉԺՀ

24018454

2.

8428

Հոսքագծի փոխարկիչ, ժապավենային փոխադրիչ

հատ

5

ՉԺՀ/ ՉԺՀ

16625964

3.

8413

Պոմպ

հատ

16

ՉԺՀ/ ՉԺՀ

25789936

4.

8543

Էլեկտրալիզոր

հատ

4

ՉԺՀ/ ՉԺՀ

35525006

5.

8537

Ղեկավարման վահանակ

հատ

4

ՉԺՀ/ ՉԺՀ

30388569

6.

8514

Վառարան

հատ

1

ՉԺՀ/ ՉԺՀ

3974706

7.

8479

Տիտանից խառնիչ

հատ

1

ՉԺՀ/ ՉԺՀ

497006

8.

8501

Կոմպրեսորային գեներատոր

հատ

2

ՉԺՀ/ ՉԺՀ

790306

9.

9031

Մթնոլորտում թթվածնի կոնցենտրացիան որոշող տվիչ

հատ

4

ՉԺՀ/ ՉԺՀ

1354352

10.

9030

Լուծույթում երկաթի իոնները որոշող տվիչ

հատ

2

ՉԺՀ/ ՉԺՀ

354546

11.

8474

Այտային ջարդիչ, աղաց, տատանողական սնուցիչ` իր համալրող սարքերով

հատ

10

ՉԺՀ/ ՉԺՀ

64780272

12.

8419

Չորացնող պահարան

հատ

1

ՉԺՀ/ ՉԺՀ

285506

13.

8421

Ֆիլտր

հատ

4

ՉԺՀ/ ՉԺՀ

28292326

14.

9027

Ատոմաաբիսորբցիոն անալիտիկ սարք

հատ

1

ՉԺՀ/ ՉԺՀ

9379806

15.

7308

Մետաղական կոնստրուկցիաներ՝ սև մետաղից` համալրող մասերով

կգ

65000

-/-

85960000

16.

8429

Ամբարձիչ

հատ

2

ՉԺՀ/ ՉԺՀ

14878200

17.

8429

Թրթուրավոր բուլդոզեր

հատ

1

ՉԺՀ/ ՉԺՀ

45210000

18.

8429

Թրթուրավոր էքսկավատոր

հատ

1

ՉԺՀ/ ՉԺՀ

41511000

19.

8423

Էլեկտրոնային ավտոմոբիլային կշեռք

հատ

1

ՉԺՀ/ ՉԺՀ

5612205

20.

8423

Էլեկտրոնային արտադրական կշեռքներ

հատ

3

ՉԺՀ/ ՉԺՀ

2073495

 

 Ընդամենը

437301655

(հավելվածը լրաց., փոփ. 15.08.13 N 864-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան