Գլխավոր տեղեկություն
Номер
N 861-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.06.2008-03.09.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.12.2007
Дата вступления в силу
07.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2007 թվականի N 861-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 591-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ ուղղված աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Խորհրդի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի աշխատակարգը.

2) 20-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2007 թվականի դեկտեմբերի 6-ի

N 861-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Ղալաչյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Գ. Եգանյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի 
միգրացիոն գործակալության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(հավելվածը խմբ. 23.06.08 N 382-Ա)

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2007 թվականի դեկտեմբերի 6-ի

N 861-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ներկայացուցիչ
ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության ներկայացուցիչ
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ (աշխատանքային խմբի քարտուղար)