ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 994-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԱՐԳԱՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-իN 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող` Ստեփանավանի կարի արտադրական միավորման արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման արդյունքում Գարգառի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 952.5 հազ. դրամը Գարգառի գյուղական համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղելուն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ.սեպտեմբերի 23 Երևան |