Գլխավոր տեղեկություն
Номер
N 755-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2013
Дата вступления в силу
29.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2013 թվականի N 755-Ա

 

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Համաեվրոպական խորհրդաժողովի մասնակցության նպատակով Եվրոպայի խորհրդի մի շարք պետությունների արդարադատության նախարարությունների պատվիրակությունների՝ 2013 թվականի հուլիսի 3-5–ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը` 445000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 28

Երևան