Գլխավոր տեղեկություն
Номер
N 1178-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2013-07.08.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.1059
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.10.2013
Дата вступления в силу
07.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2013 թվականի N 1178-Ն

 

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ` ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Սույն որոշմամբ հաստատվող կարգի 8-րդ կետում նշված տեղեկանքի առկայությունը պարտադիր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1178-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառության հետ կապված հարաբերությունները և սահմանվում են արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը:

2. Սույն կարգում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիր (այսուհետ` ծրագիր) և ծրագիր իրականացնող կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն) հասկացությունները կիրառվում են օրենքով սահմանված նշանակություններին համապատասխան:

3. Ծրագրի շրջանակներում իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից) կնքում են համապատասխան պայմանագիր:

 

II. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ավելացված արժեքի հարկ`

1) կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից.

2) անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագիր կնքած իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը և աշխատանքների կատարումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից.

3) ծրագրի շրջանակներում կազմակերպությանն ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող իրավաբանական և ֆիզիկական անձինք`

ա. այդ գործարքների գծով հարկային հաշիվներ դուրս չեն գրում (հարկային հաշիվների փոխարեն դուրս են գրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվարկային փաստաթղթեր),

բ. այդ գործարքների գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում), հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ-ապրանքագրերում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախսերին,

գ. ավելացված արժեքի հարկից ազատված և ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հարկային հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ծրագրի շրջանակներում կազմակերպությանն ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող իրավաբանական և ֆիզիկական անձինք հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարն ընդհանուր սահմանված կարգով վճարել բյուջե` բացառությամբ 2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքի և սույն որոշումն ուժի մեջ մտնելը դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների, որոնց մասով սահմանված կարգով կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

5. Մաքսատուրք`

1) կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից:

6. Շահութահարկ`

1) կազմակերպության զուտ շահույթը` մինչև հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հարկումից.

2) կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից:

7. Եկամտային հարկ`

1) կազմակերպության կողմից ֆիզիկական անձանցից հող ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկով հարկումից:

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Սույն կարգի II բաժնով նախատեսված արտոնությունների կիրառության համար հիմք են հանդիսանում ծրագրի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր և այլն) և կազմակերպության կողմից հաստատված տեղեկանքը` համաձայն ձևի:

9. Տեղեկանքը կազմվում է չորս բնօրինակից՝ տպագիր կամ ձեռագիր: Տեղեկանքի երեք օրինակները տրվում են ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմնին), իսկ չորրորդ օրինակը պահվում է կազմակերպության մոտ: Ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող անձինք տեղեկանքի երեք բնօրինակներն ստանալուց հետո դրանց երկու օրինակները ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Համապատասխան հարկային և մաքսային մարմինները տեղեկանքի բնօրինակներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում դրանց մեկ օրինակը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

10. Կազմակերպության կողմից ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմնին) տրված տեղեկանքները ենթակա են ժամանակագրական կարգով հաշվառման և հերթական համարներով համարակալման:

Տեղեկանքի բնօրինակները պետք է պահպանվեն դրանց դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարիների ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Ձև

 

 «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում

հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին»

 Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված

 հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ___

 

___ __________ 20__թ.

 

 1. Սույնով հավաստվում է, որ ____________________________________________________

 (կազմակերպության անվանումը, գտնվելու հասցեն, ՀՎՀՀ-ն)

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում`

 1) ներմուծում է _____________________________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով

  (գումարը` թվերով և փակագծերում` տառերով)
 
հետևյալ ապրանքները _____________________________________________________________

 (ապրանքների անվանումները, քանակը, գինը, գումարը, հաշիվ-ապրանքագրի, մաքսային հայտարարագրի,

 _____________________________________________________________________________,

 ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթվերը)

 2)____________________________________________________________________________

 (ապրանքներ մատակարարողի, ծառայություններ մատուցողի, աշխատանքներ կատարողի անվանումը (անուն, ազգանունը),

 ____________________________________-ից ձեռք է բերում

 գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն

հետևյալ ապրանքները (ծառայությունները, աշխատանքները)______________________________

  (ապրանքների (ծառայության,
______________________________________________________________________________

աշխատանքի) անվանումները, քանակը, գինը, գումարը, հաշիվ-ապրանքագրի, ընդունման-հանձնման ակտի համարները և ամսաթվերը)

___________________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով:

 (գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

 Կազմակերպության պատասխանատու անձ __________________________________

 (ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը)

 

 Կ.Տ. (կնիք՝ առկայության դեպքում)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2021, N 1280-Ն 07.08.2021, N 1178-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան