Գլխավոր տեղեկություն
Номер
N 813-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.09.2013
Дата вступления в силу
13.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2013 թվականի N 813-Ա

 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

«Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով 2013 թվականի հուլիսի 3-5-ը Երևանում անցկացված Համաեվրոպական խորհրդաժողովի հետ կապված ծախսերը` 14412100 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 12

Երևան