ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2013 թվականի N 800-Ա
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2013 թվականի սեպտեմբերի 12-14-ը Արևելյան գործընկերության շրջանակներում Երևանում կայանալիք կրթության նախարարների և Եվրոպական միության պատվիրակության` ոչ պաշտոնական երկխոսության նպատակով հանդիպման ընթացքում կեցության, տրանսպորտի, պաշտոնական ճաշերի, սուրճի ընդմիջումների, թարգմանչական ծառայությունների և միջոցառումների հետ կապված ծախսերը` 3235000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. սեպտեմբերի 10 Երևան |