Գլխավոր տեղեկություն
Номер
N 1334-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.12.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.11/65(1005).1 Հոդ.1146.12
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.11.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2013
Дата вступления в силу
12.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 79901.6 հազ. դրամ, որից «Մեծամորի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի հիմնանորոգման նպատակով՝ 60000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), դպրոցի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների փորձաքննության դրական եզրակացությամբ երաշխավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով՝ 3400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով) և «Սպիտակի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի ներքին ջեռուցման ցանցի հիմնանորոգման նպատակով՝ 16501.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշմամբ նախատեսված «Սպիտակի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի ներքին ջեռուցման ցանցի հիմնանորոգման, «Մեծամորի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի հիմնանորոգման և փորձաքննության դրական եզրակացությամբ երաշխավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1334-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

     

 այդ թվում`

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(79901.6)

     

 այդ թվում`

 
 

03

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

(30000.0)

     

 այդ թվում`

 
   

02

Միջին մասնագիտական կրթություն

(30000.0)

     

01. Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

(30000.0)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(30000.0)

     

 այդ թվում`

 
     

Այլ նպաստներ բյուջեից

(30000.0)

 

06

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(49901.6)

     

 այդ թվում`

 
   

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(49901.6)

     

37. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

(49901.6)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(49901.6)

     

 այդ թվում`

 
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

(49901.6)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

79901.6

     

 այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

79901.6

     

 այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

79901.6

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

79901.6

     

ՀՀ կառավարություն

79901.6

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1334-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

անվանումը

չափի
միավորը

քանակը

գնման ձևը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

79901.6

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

79901.6

1. «Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի տանիքի հիմնանորոգում

63400.0

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

63400.0

Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում

դրամ

1

ԲԸԱՀ

60000.0

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծում, նախագծերի փորձաքննություն

դրամ

1

ԲԸԱՀ

3400.0

2. «Սպիտակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի ներքին ջեռուցման ցանցի հիմնանորոգում

16501.6

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

16501.6

Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում

դրամ

1

ԲԸԱՀ

16501.6

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1334-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

 ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

Նկարագրությունը
Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

1045

ԾՏ11

Շահառուների քանակը

Ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը

(99.0)

 

Գումարը (հազ. դրամ)

x

(30000.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

     

Շահառուների ընտրության չափանիշները
Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1045 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատաշուկայի արդի պահանջներին և համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

Նկարագրությունը
Հանրակրթական դպրոցներին ատեստավորման արդյունքում ստացած տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում

1146

ԾՏ11

Շահառուների քանակը

Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

(234.0)

 

Գումարը (հազ. դրամ)

x

(49901.6)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

     

Շահառուների ընտրության չափանիշները
Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Կրթական օբյեկտների հիմնանորոգում

Նկարագրությունը
Կրթական օբյեկտների շենքերի (մասնաշենքերի) հիմնանորոգում (համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում)

1146

ԵՊ01

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումներ (միավոր)

2.0

0.0

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

79901.6

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Մշակված չէ

 

0.0

Ակտիվի ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

Չկա

 

0.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

   

0.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն ծառայությունների մատուցումը` գործող չափորոշիչներին համապատասխան ամբողջ ծավալով և որակով։

Ծախսային արդյունավետոթյան բարելավման վրա

Գործող կրթական օբյեկտների շենքերի (մասնաշենքերի) կապիտալ վերանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն կրթական ծառայությունների մատուցումը՝ կրթական չափորոշիչներով սահմանված քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներին համապատասխան։

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան