Գլխավոր տեղեկություն
Номер
N 979-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2013-29.06.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.09.25/52(992) Հոդ.881
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2013
Дата вступления в силу
05.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2013 թվականի N 979-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը հաստատելու և 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1521-Ն որոշման N 3 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Եթե ազատ տնտեսական գոտին հիմնվում է շենքում կամ շենքի մի քանի հատվածում, ապա սույն կարգի 5-րդ կետի պահանջները, 7-րդ կետի` պատուհանները մետաղյա ցանցերով ցանցապատված լինելու վերաբերյալ պահանջը, 11-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի պահանջները կարող են չպահպանվել սույն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հանձնաժողովի համար դրանց իրագործման տեխնիկական անհնարինությունը հիմնավորելու դեպքում:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան