Գլխավոր տեղեկություն
Номер
N 903-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2013
Дата вступления в силу
29.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 903-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԳԱՌՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐԶԱԿԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԶԱՌԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով ու 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գառնիի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության` 35.100.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել 1.850.000 դրամով` այն համապատասխանեցնելով 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 33.250.000 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 33.250.000 դրամ, որը համապատասխամում է 5000 դրամ անվանական արժեքով 6650 հասարակ (սովորական) բաժնետոմսի:

2. «Արզականի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1.625.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել 625.000 դրամով` այն համապատասխանեցնելով 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 1.000.000 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 1000.000 դրամ, որը համապատասխամում է 5000 դրամ անվանական արժեքով 200 հասարակ (սովորական) բաժնետոմսի:

3. «Զառի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` 340.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել 145.000 դրամով` այն համապատասխանեցնելով 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 195.000 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 195.000 դրամ, որը համապատասխամում է 5000 դրամ անվանական արժեքով 39 հասարակ (սովորական) բաժնետոմսի:

 4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը և կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 28

Երևան