Գլխավոր տեղեկություն
Номер
N 944-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.09.2013
Дата вступления в силу
10.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 944-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 43-րդ հոդվածի 3-րդ մասով, 67-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել «Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով նվազեցնել կանոնադրական կապիտալը` այն համապատասխանեցնելով 2012 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 8528.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը և կանոնադրությունում համապատասխան փոփոխության պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 9

 Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան