Գլխավոր տեղեկություն
Номер
N 342-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (12.12.2013-01.02.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.02/32(476) Հոդ.313
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
09.10.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
09.10.2013
Дата вступления в силу
12.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013440

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 342-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի «Գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N 7 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 49-Ն որոշման 1-ին կետում «բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման» բառերը փոխարինել «բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձանց կողմից՝ բնական գազ փոխադրելու փուլում, բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց կողմից՝ բնական գազ բաշխելու փուլում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները 

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան