Գլխավոր տեղեկություն
Номер
N 933-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.09.2013
Дата вступления в силу
05.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 933-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 242-Ն որոշման պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ «Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Այվազովսկու 4/7) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքի վարձակալ «Մետէքսիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Ազատության 27/1) (այսուհետ՝ գնորդ):

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի հունիսի 1-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 200 537 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա ընկերության բաժնետոմսերի վաճառքի գինը` 140 000 հազ. դրամ:

3. Ընկերության պարտավորությունները (կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին) 2013 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել են 134 հազ. դրամ:

4. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5. Ընկերությունը 2000-2012 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի վաճառքի գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 557 856 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրավարման և պահառության դիմաց վճարումները.

2) երեք տարվա ընթացքում կատարել 200 000 հազ. դրամի ներդրումներ և ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ:

7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

8. Գաղտնի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 4

Երևան