ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2013 թվականի N 745-Ա
Գ. ԲԱՂԻՅԱՆԻՆ ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին 2013 թվականի սեպտեմբերի 3-5-ը գործուղել Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն)՝ Եվրոպական հանձնաժողովի Թայէքս գործիքի շրջանակներում կայանալիք «Խոզերի դասական և աֆրիկական ժանտախտ հիվանդությունների՝ գոյություն ունեցող ռիսկերի համար կանխարգելիչ միջոցառումների ուժեղացման և հարմարվողականության վերաբերյալ» թեմայով աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Բաղիյանի՝ Վիլնյուս գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գ. Բաղիյանի՝ Վիլնյուս գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 28 Երևան |