Գլխավոր տեղեկություն
Номер
N 742-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2013
Дата вступления в силу
29.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2013 թվականի N 742-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 9-12-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սարգսյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նաև Երևանի «Զվարթնոց» և Դալիանի միջազգային օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Վ. Գաբրիելյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Մ. Հակոբյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Վարդանյանինը, Ա. Ալեքսանյանինը, Ա. Եղիազարյանինը և Խ. Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, թարգմանչական ծառայությունները,ուղղ.  փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Երիցյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ս. Մանասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Սադոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

5) ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։

4. Վ. Գաբրիելյանին, Մ. Հակոբյանին, Ա. Եղիազարյանին, Ս. Գրիշյանին և Գ. Մանուկյանին 2013 թվականի սեպտեմբերի 10-11-ը գործուղել նաև Թայժոու՝ Չինաստանի միջազգային առևտրի ասոցիացիայի բրենդերի կառավարման կենտրոնում գործող մշտական ցուցահանդեսում հայկական ապրանքների տաղավարի բացման արարողությանը մասնակցելու համար և Դալիան-Նանջինգ-Թայժոու ճանապարհածախսը կատարել՝

1) Վ. Գաբրիելյանինը, Մ. Հակոբյանինը և Ա. Եղիազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Գրիշյանինը և Գ. Մանուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2013 թվականի սեպտեմբերի 9-ին Երևան-Դալիան և 2013 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Դալիան-Երևան երթուղիներով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 28

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թվականի

օգոստոսի 28-ի N 742-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-12-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան -ՀՀ վարչապետ
Վ. Գաբրիելյան -ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ա. Երիցյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Ս. Մանասարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Թաշչյան -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Վ. Ասոյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)
Հ. Բերբերյան -ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Մ. Հակոբյան -ՀՀ վարչապետի օգնական
Ս. Սարգսյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական
Ե. Ազարյան -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի վարիչ
Ա. Սադոյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (մեկնում է նախօրոք)
Խ. Ադումյան -թարգմանիչ
Ա. Վարդանյան -ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Ալեքսանյան -ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Եղիազարյան -ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Շահինյան -«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր
Հ. Բաբայան -«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ
Ա. Ուդումյան -Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)
Է. Դավթյան -Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)
Ս. Գրիշյան

-«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)ուղղ.

Գ. Մանուկյան

-«Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)ուղղ.

Ն. Մուրադյան

-«Արմնյուզ» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ)ուղղ.

Ռ. Աղաջանյան -«Արմնյուզ» լրատվական գործակալության օպերատոր (համաձայնությամբ)ուղղ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան