Գլխավոր տեղեկություն
Номер
N 912-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.09.2013-05.10.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.09.04/48(988) Հոդ.827
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2013
Дата вступления в силу
14.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 912-Ն

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համարել անհետաձգելի և սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 3 500 տոննա դիզելային վառելիք ձեռք է բերելու «ՌԱԻՆ ԲՈՈՒ» ֆիրմայից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 1 տոննան առավելագույնը 1 150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սահմաններում, որը ներառում է մինչև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետ տեղափոխման և մաքսազերծման հետ կապված բոլոր ծախսերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 29

Երևան