ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2013 թվականի N 863-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 542-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 1036542.5 դրամ, ինն ամսում` 1321692.5 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 405467.5 դրամ։».
2) որոշման N 1 հավելվածում «70000» և «210000» թվերը համապատասխանաբար փոխարինել «90000» և «270000» թվերով.
3) որոշման N 2 հավելվածում «394100», «70000», «46300», «277800», «403100», «806200» և «826542.5» թվերը համապատասխանաբար փոխարինել «506675», «90000», «59525», «357150», «515675», «1031350» և «1051692.5» թվերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 543-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 615118.8 դրամ, ինն ամսում` 787693.8 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 1528.8 դրամ։».
2) որոշման N 1 հավելվածում «70000» և «210000» թվերը համապատասխանաբար փոխարինել «90000» և «270000» թվերով.
3) որոշման N 2 հավելվածում «394100», «70000», «46300», «277800», «403100» և «405118.8» թվերը համապատասխանաբար փոխարինել «506675», «90000», «59525», «357150», «515675» և «517693.8» թվերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 612-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 615876.0 դրամ, ինն ամսում` 788450.9 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 2102.1 դրամ։».
2) որոշման N 1 հավելվածում «70000» և «210000» թվերը համապատասխանաբար փոխարինել «90000» և «270000» թվերով.
3) որոշման N 2 հավելվածում «394100», «70000», «46300», «277800», «403100» և «405875.85» թվերը համապատասխանաբար փոխարինել «506675», «90000», «59525», «357150», «515675» և «518450.85» թվերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 21 Երևան |