Գլխավոր տեղեկություն
Номер
N 482-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.06.2013
Дата вступления в силу
21.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 482-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 102-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 16-19-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 20

Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 20-ի N 482-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԺՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Ասատրյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (պատվիրակության ղեկավար, 2013 թ. հունիսի 16-18-ը)
Ա. Մարտիրոսյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ (2013 թ. հունիսի 16-18-ը)
Գ. Մակարյան -Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Է. Թումասյան -Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան