ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2013 թվականի N 728-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Հրանտ Բեգլարյանին ստորագրել բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 20 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. օգոստոսի 20-ի N 728-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծվող բանակցային խմբի
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) | |
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ | |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար | |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ | |
Ա. Մարության |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|