Գլխավոր տեղեկություն
Номер
N 728-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.08.2013
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.08.2013
Дата вступления в силу
21.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2013 թվականի N 728-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Հրանտ Բեգլարյանին ստորագրել բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 20

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

օգոստոսի 20-ի N 728-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծվող բանակցային խմբի

 

Հ. Բեգլարյան

  

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

   

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

   

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

   

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ

   

Ա. Մարության

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան