Գլխավոր տեղեկություն
Номер
N 265-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.08.15/25(469) Հոդ.226
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
25.07.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
25.07.2013
Дата вступления в силу
25.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013296

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 265-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի օգոստոսի 1-ի «էլեկտրական էներգիայի սակագների մասին» N 6 որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի սեպտեմբերի 8-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի ու բնական գազի ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին մինչև լիցենզավորման համակարգի ներդրումը գործունեությունը շարունակելու թույլ տալու մասին» N 12 որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Բնական գազի համակարգում Առաքող-Տեղափոխող, Առաքող-Բաշխող և Տեղափոխող-Բաշխող պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատման մասին» N 15 որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից 24.10.97 թ. ընդունված N 14 որոշման գործողության ժամկետները երկարացնելու անհրաժեշտության մասին» N 20 որոշումը,

5) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունվարի 9-ի «Բնական գազի համակարգում Բաշխող-Սպառող, Բաշխող-Բաժանորդ (բնակչության համար) պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատման մասին» N 22 որոշումը,

6) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունիսի 12-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի բնական գազի բաշխման և փոխադրման (տեղափոխման) լիցենզիաների մասին» N 29 որոշումը,

7) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի օգոստոսի 1-ի N 6 որոշման 3-րդ կետում նշված փոքր ՀԷԿ-երի սակագների գործողության ժամկետը երկարաձգելու մասին» N 31 որոշումը,

8) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրերի ցանկը հաստատելու մասին» N 37 որոշումը,

9) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կանոնակարգման մասին» N 39 որոշումը,

10) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 31-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և բաշխման լիցենզիաների մասին» N 41 որոշումը,

11) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 1-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ձևերի հաստատման մասին» N 42 որոշումը,

12) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 10-ի «Էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների գործունեության լիցենզավորման ժամանակացույցը հաստատելու մասին» N 43 որոշումը,

13) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեության լիցենզիաների օրինակելի ձևերի մասին» N 45 որոշումը,

14) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Հիդրաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մասին» N 48 որոշումը,

15) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման գործընթացի մասին» N 6 որոշումը,

16) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 30-ի «Բնական գազի մատակարարման պայմանագրերի մասին» N 15 որոշումը,

17) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի սակագների մասին» N 17 որոշումը,

18) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 30-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 30-ի N 15 որոշման գործողության ժամկետը երկարաձգելու մասին» N 29 որոշումը,

19) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հոկտեմբերի 29-ի «1999-2000 թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագների մասին» N 30 որոշումը,

20) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 5-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ընդունման, քննարկման և վերլուծության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 31 որոշումը,

21) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Բնական գազի սակագների մասին» N 34 որոշումը,

22) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 30-ի N 15 որոշման մեջ ուղղում կատարելու մասին» N 42 որոշումը,

23) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 11 որոշումը,

24) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «2000-2001թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագների մասին» N 20 որոշումը,

25) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հուլիսի 12-ի N 17 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 7 որոշումը,

26) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մարտի 22-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի իրավական ակտերի մասին» N 13 որոշումը,

27) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո տրվող լիցենզիաների մասին» N 38 որոշումը,

28) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հոկտեմբերի 29-ի «2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագների մասին» N 49 որոշումը,

29) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում «Սևանի թիվ 1 ջերմամատակարարում» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման սակագների մասին» N 69 որոշումը,

30) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի «2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում «Հրազդանի քաղաքային համայնքի ջերմամատակարարման տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման սակագների մասին» N 72 որոշումը,

31) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մարտի 7-ի «Ջերմային էներգիայի և ջերմակրի հաշվառքի մեթոդիկայի մասին» N 14 որոշումը,

32) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 25-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից էլեկտրական էներգիայի (հզորության) գնման մասին» N 83-Ն որոշումը,

33) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշվարկային Կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշումը,

34) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 9-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 29-ի N 34 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2-Ն որոշումը,

35) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարի հաշվետվության ձևին համաձայնություն տալու մասին» N 18-Ն որոշումը,

36) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 10-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» N 29-Ն որոշումը,

37) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի N 404-Ն հրամանի պաշտոնական պարզաբանման մասին» N 75 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան