Գլխավոր տեղեկություն
Номер
N 843-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.08.14/45(985) Հոդ.782
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.08.2013
Дата вступления в силу
15.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 օգոստոսի 2013 թվականի N 843-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԲԱՐՁՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՆՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՐՏԵՐԸ ԵՎ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության 2013-2018 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության 2013-2018 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուների քանակությունը, սորտերը և ցանքատարածությունները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 8
Երևան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 1-ի N 843-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԲԱՐՁՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Գյուղատնտեսությունը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, անմասն չի մնացել ճգնաժամի հետևանքներից: Տնտեսավարողների կողմից ձեռք բերվող նյութատեխնիկական միջոցների գների, սպասարկման ծառայությունների սակագների բարձրացման և գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ վճարունակ պահանջարկի անկման հետևանքով հանրապետության ագրոպարենային համակարգում կարող են գրանցվել անցանկալի արդյունքներ: Ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության բնագավառում առավել սրվում է հողի և աշխատուժի արդյունավետ օգտագործման հիմնախնդիրը:

2. Գյուղատնտեսության մեջ, որպես գերակա ոլորտ, նպատակային քաղաքականության կիրառման՝ առանձին ծրագրերով հողօգտագործողներին տրամադրվող աջակցության, առկա ներուժի լիարժեք օգտագործման միջոցով հնարավոր է հանրապետությունում մեծացնել ագրոպարենային համակարգի կայունությունը:

3. Նշված քաղաքականությունը պետք է ուղղվի գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրանքի ծավալների ավելացմանը, դրանց ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելուն և նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Վերջինս պահանջում է պետական աջակցության քաղաքականության վարման շարունակական միջոցառումների իրականացում:

4. Գյուղատնտեսությունը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման գլխավոր ոլորտ, ընդհանուր ռազմավարության մեջ ունի առանցքային դերակատարություն:

5. Յուրաքանչյուր տարի հանրապետությունում օգտագործվում է 528-581 հազ. տոննա ցորեն, որի տեղական արտադրության ծավալները 2009, 2010, 2011 և 2012 թվականներին հանրապետությունում համապատասխանաբար կազմել են 198.1, 183.5, 224.0 և 243.0 հազ. տոննա կամ հանրապետությունում օգտագործվող ցորենի 34,7-41,8 տոկոսը: Վերջինս բավական ցածր ցուցանիշ է: Միջազգային չափանիշներով երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, եթե առաջնահերթ անհրաժեշտության պարենամթերքի պահանջարկի 70-75 տոկոսն ապահովվում է սեփական արտադրության հաշվին:

6. Հանրապետության պարենային հաշվեկշռի տվյալները վկայում են, որ մի շարք գյուղատնտեսական մշակաբույսեր` կարտոֆիլը, բանջարեղենը, բանջարաբոստանային մշակաբույսերը, խաղողը, պտուղը և հատապտուղը (ներկրվում են հիմնականում մերձարևադարձային պտղատեսակներ) ունեն ինքնաբավության մակարդակ: Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ, և առաջնահերթ խնդիրներ են դրանց արտադրության ծավալների ավելացումն ու արդյունքում ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումը, մասնավորապես, պարենային ցորենի:

7. Հաշվի առնելով պարենային հաշվեկշռում ցորենի ունեցած մեծ տեսակարար կշիռը (սպառված էներգետիկ արժեքի ավելի քան 40 տոկոսը), տվյալ պարենամթերքի ռազմավարական նշանակությունը և ապահովվածության դեռևս ցածր մակարդակը` առաջնահերթ խնդիր է մնում սեփական արտադրության հաշվին հացամթերքով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

8. Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում ձևավորվել էր գիտաարտադրական հզոր, հանրապետության պահանջները հիմնականում բավարարող սերմնաբուծության համակարգ, որը ներառում էր հանրապետական նշանակության գիտաարտադրական միավորումներ, մասնագիտացված սերմնաբուծական տնտեսություններ: Սերմնաբուծության նպատակով մշակության տակ էին դրված հանրապետության ամենաբերրի հողերը (շուրջ 30000 հա ջրովի վարելահող), սերմնաբուծության բոլոր օղակներն ապահովված էին երաշխավորված ֆինանսավորմամբ, սերմերի իրացման կենտրոնացված, վճարունակ համակարգով և նյութատեխնիկական հզոր բազայով:

9. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն հացահատիկի սերմնաբուծության և սերմերի արտադրության գծով ներկայումս հանրապետությունում գործում է պետական 2 սերմնաբուծական տնտեսություն` «Գյումրու սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք լիարժեք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով, սարքավորումներով, կարիք ունեն ոռոգման համակարգի բարելավման և հողատարածքների ընդարձակման:

10. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև տարբեր սերմնաբուծական միություններ և անհատ տնտեսավարողներ, որոնցից են Սյունիքի սերմնարտադրողների միությունը, Սյունիքի ֆերմերների միությունը, «Արմենիան Թեքնոլըջի Գրուփ» հիմնադրամը և անհատ սերմնարտադրողներ, սակայն նշված տնտեսություններն ինչպես արտադրանքի որակական, այնպես էլ` ծավալային առումով չեն բավարարում հանրապետության` սերմերի նկատմամբ պահանջարկը:

11. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրություններից պարզվել է, որ հատկապես հացահատիկային, ինչպես նաև մյուս մշակաբույսերի գծով զգացվում է որակյալ` բարձր վերարտադրության, բերքատվության մեծ ներուժ ունեցող սերմացուների կարիք:

12. Սերմնաբուծությունը, որպես գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոէկոլոգիական և գենետիկական բազմազանության վերարտադրության համակարգ, անփոխարինելի նշանակություն ունի բուսաբուծության զարգացման գործում: Ներկայումս հանրապետության բուսաբուծության ոլորտի ամենակարևոր հիմնահարցը սերմնաբուծության արդյունավետ միջոցառումների կազմակերպումն է, որի լուծման արդյունքում կկարգավորվեն նաև ագրոպարենային համակարգում առկա բազմաթիվ խնդիրներ:

13. Ցորենի սերմնաբուծության ոլորտում ծագած խնդիրներին լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը, որի հիմնական նպատակն է հացահատիկային ճյուղի արդյունավետության բարձրացման միջոցով ցորենի ցանքատարածությունների և արտադրության ծավալների ավելացումը, արդյունքում` ինքնաբավության մակարդակի բարձրացումը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Ծրագրի նպատակն է հանրապետությունում խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության (սուպերէլիտային և էլիտային) սերմերի արտադրությունը և Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 տոննա աշնանացան ցորենի 8 սորտերի սուպերէլիտային վերարտադրության սերմացուների միջոցով 2018 թվականին աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմերի արտադրության ծավալները հասցնել 5500 տոննայի:

15. Աշնանացան ցորենի բարձր և կայուն բերք ստանալու կարևոր գործոններից են սերմնաբուծությունը և սորտաթարմացումը, ինչպես նաև մշակության մեջ ներդրված սորտի ընտրությունը: Յուրաքանչյուր սորտի կենսաբանական և տնտեսական արժեքավոր հատկանիշներն ու հատկություններն առավելագույն չափով դրսևորվում և պահպանվում են սերմնաբուծության արդյունավետ համակարգերի կիրառման պայմաններում:

16. Բարձր վերարտադրության սերմնարտադրության հիմնական խնդիրը սորտի կենսաբանական, տնտեսական, բերքի որակական հատկանիշների և սորտային մաքրության պահպանումն է: Սերմնաբուծության ամբողջ համակարգը պետք է նպատակաուղղված լինի կարճ ժամկետում սորտափոխանակության ու սորտաթարմացման ապահովմանը:

17. Ծրագրի իրականացման համար հանրապետություն ներկրված 20 տոննա «Կրասնոդարսկայա-99», «Տանյա», «Գրոմ», «Գրացիա», «Վասսա», «Լեբեդ», «Յուկա» և «Նոտա» սորտերի աշնանացան ցորենի սերմացուները կհատկացվեն ծրագրում ընդգրկված` սերմնաբուծությամբ և սերմնարտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին՝ 2013 թվականին մասսայական ցանք կատարելով էլիտային վերարտադրության սերմացու արտադրելու և հաջորդ 5 տարվա ընթացքում ստացված սերմացուներով, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) սահմանելու մասին» N 164-Ն հրամանի, սերմնաբուծություն կազմակերպելու նպատակով:

18. Ցորենի բարձր վերարտադրության (սուպերէլիտային և էլիտային) սերմերի արտադրություն կազմակերպելու նպատակով ծրագրում կարող են ընդգրկվել այն տնտեսավարողները, որոնք՝

1) ունեն անհրաժեշտ հողատարածքներ` 2013 թվականի աշնանը ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացուներով ցանք կատարելու և հաջորդ 5 տարվա ընթացքում, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի N 164-Ն հրամանի, տնկարաններ հիմնելու համար.

2) ապահովված են անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայով կամ ունեն տեխնիկա վարձակալելու հնարավորություն և սերմնաբուծություն կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

19. Ծրագրում ընդգրկվող տնտեսավարողների ընտրությունը կատարելիս` առաջնահերթությունը տրվելու է ջրովի հողատարածք ունեցող հողօգտագործողներին` չբացառելով նաև անջրդի հողատարածք ունեցող տնտեսավարողների ընդգրկումը:

20. Ծրագրում ընդգրկված տնտեսավարողները պարտավոր են՝

1) ցորենի սերմնաբուծությունն իրականացնել համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) հաստատելու մասին» N 164-Ն հրամանի.

2) սերմնաբուծություն կազմակերպելիս` անվերապահորեն ապահովել պահանջվող բոլոր ագրոտեխնիկական միջոցառումների կատարումը և դրանք գրանցել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված ագրոտեխնիկական միջոցառումների և դիտարկումների գրանցամատյանում.

3) սերմնադաշտերում ապահովել ապրոբացիոն աշխատանքների իրականացումը.

4) մեկ հեկտարից ապահովել նվազագույնը 50 ցենտներ ցորենի բերքի ստացումը.

5) պայմանագրային հիմունքներով՝ 2014 թվականի բերքահավաքից հետո, 1:2 փոխհարաբերությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սահմանված կարգով վերադարձնել էլիտային վերարտադրության սերմացու` Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում 2014 թվականի աշնանացանի համար ընդգրկված տնտեսավարողներին հատկացնելու համար:

21. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պարտավորվում է`

1) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով՝

ա. պայմանագիր կնքել ծրագրում ընդգրկված շահառուների հետ` մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) սահմանելու մասին» N 164-Ն հրամանի պահանջներին համապատասխան սերմնարտադրություն կազմակերպելու համար, որի արդյունքում ծրագրի բոլոր շահառուները 2013 թվականի աշնանը՝ 80 հեկտար ընդհանուր հողատարածքի վրա սուպերէլիտային վերարտադրության սերմերով կատարած ցանքերից 2017 թվականի աշնանը կարտադրեն շուրջ 382500 կիլոգրամ սուպերէլիտային վերարտադրության սերմացու, որը 2017 թվականին կտրամադրվի ծրագրում ընդգրկված նոր շահառուներին՝ 1275 հեկտար ցանք կատարելու և 2018 թվականին շուրջ 5500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու արտադրելու նպատակով,

բ. 2013 թվականին 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացուներով կատարված ցանքերի յուրաքանչյուր հեկտարի հաշվով Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում` տվյալ ժամանակահատվածում գործող շուկայական արժեքով շահառուներից գնել սահմանված կարգով արտադրված` մինչև 3,5 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու` 2014 թվականի աշնանացանին Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին հատկացնելու համար,

գ. ծրագրի իրականացման ժամանակահատվածում շահառուների սերմնադաշտերում կատարել ուսումնասիրություններ և սահմանել հսկողություն ագրոտեխնիկական միջոցառումների ու դիտարկումների գրանցամատյանում կատարվող գրառումների նկատմամբ,

դ. վարել ծրագրում ներառված շահառուների գրանցամատյան.

2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և գյուղատնտեսությանն աջակցության մարզային կենտրոնների միջոցով ապահովել ծրագրի շահառուներին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը:

22. Ծրագրի շրջանակներում 2013 թվականին կատարված ցանքերի յուրաքանչյուր հեկտարի հաշվով սահմանված կարգով արտադրված` մինչև 3,5 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն տվյալ ժամանակահատվածում գործող շուկայական գնով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վաճառելուց և պայմանագրային հիմունքներով՝ 1:2 փոխհարաբերությամբ էլիտային վերարտադրության սերմացուն վերադարձնելուց հետո շահառուների մոտ մնացած քանակությունը տնօրինվելու է վերջիններիս կողմից:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Տ. Գևորգյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 1-ի N 843-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2013-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԲԱՐՁՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՆՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՐՏԵՐԸ ԵՎ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սորտի անվանումը

 

Ներկրված սուպեր-էլիտային վերարտա-դրության սերմի քանա-կությունը (կգ)

Ցանվող տարա-ծությունը (հա)

ՀՀ Շիրակի մարզ

ՀՀ Սյունիքի մարզ

 ՀՀ Գեղարքունիքի մարզ

ՀՀ Արմավիրի մարզ

ՀՀ Արարատի մարզ

Գյումրու սելեկցիոն
կայան,
Ռ. Կարա-խանյան

 

Մ. Ղազարյան,
գ. Բենյամին

Հ. Գևորգյան,
գ. Ախուրյան

Ա. Սերգոյան,
գ. Ախուրյան

Հ. Գաբոյան,
գ. Կառնուտ

Սյունիքի
սերմնարտա-
դրողների
միություն,
Գ. Խաչատրյան
,
գ. Աղիտու

Ս. Իվանյան,
գ. Իշխանասար

Ա. Թանգյան,
գ. Նորավան

Է. Նալ-բանդյան,
գ. Ազատ

Օ. Սարգսյան,
«Սևան»
ազգային
պարկ

«Երկրա-
գործության
ԳԿ» ՊՈԱԿ,
Ս. Կարա-պետյան

«Բանջարա-
բոստանային
և տեխնիկական
մշակաբույսերի
ԳԿ» ՊՈԱԿ,
Գ. Սարգսյան

սեր-մացու(կգ)

տա-րածք(հա)

սեր-մացու(կգ)

տա-րածք(հա)

սեր-մացու(կգ)

տա-րածք(հա)

սեր-
մացու
(կգ)

տա-րածք(հա)

սեր-մացու(կգ)

տա-րածք(հա)

սեր-մացու(կգ)

տա-րածք(հա)

սեր-
մացու
(կգ)

տա-րածք(հա)

սեր-մացու
(կգ)

տա-րածք
(հա)

սեր-
մացու
(կգ)

տա-րածք
(հա)

սեր-
մացու
(կգ)

տա-րածք
(հա)

սեր-
մացու
(կգ)

տար-ածք
(հա)

սեր-մացու
(կգ)

տա-
րածք
(հա)

«Գրացիա»

2500

10

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

750

3,0

0,0

0,0

1000

4,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

750

3,0

«Կրասնո-դարսկայա-99»

2500

10

2500

10,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

«Տանյա»

2500

10

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

1000

4,0

0,0

0,0

0,0

0,0

750

3,0

750

3,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

«Վասսա»

2500

10

0,0

0,0

0,0

0,0

500

2,0

0,0

0,0

500

2,0

500

2,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

1000

4,0

0,0

0,0

«Լեբեդ»

2500

10

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

2500

10,0

0,0

0,0

«Նոտա»

2500

10

0,0

0,0

750

3,0

0,0

0,0

0,0

0,0

1000

4,0

0,0

0,0

750

3,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

«Գրոմ»

2500

10

0,0

0,0

750

3,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

500

2,0

1250

5,0

0,0

0,0

0,0

0,0

«Յուկա»

2500

10

0,0

0,0

0,0

0,0

1000

4,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

750

3,0

750

3,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

0,0

 Ընդամենը

20000

80

2500

10,0

1500

6,0

1500

6,0

1750

7,0

1500

6,0

1500

6,0

1500

6,0

1500

6,0

1250

5,0

1250

5,0

3500

14,0

750

3,0

 

Մեկ հեկտարի ցանքի նորմա է սահմանվել 250 կիլոգրամը։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Տ. Գևորգյան