ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2013 թվականի N 696-Ա
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Գասպարյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. օգոստոսի 6-ի N 696-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Պողոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ս. Դավթյան |
- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Սիրունյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ծատուրյան |
- «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Դ. Մուրադյան |
- «Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Ղազանչյան |
- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Գասպարյան |
- Ազատ Գասպարյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Տ. Գևորգյան |