Գլխավոր տեղեկություն
Номер
N 562-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.07.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.07.2013
Дата вступления в силу
16.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2013 թվականի N 562-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման ազգային ծրագիր մշակելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` ԵԱՀԿ-ի հետ նախաձեռնած համագործակցության գործնական քայլերի ձեռնարկման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի  15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թվականի

հուլիսի 15-ի N 562-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Մկրտչյան

 -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի  սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Գևորգյան

-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

Հ. Եմիշյան

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար  ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ

Մ. Թոռչյան

 -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ

Ա. Ալեքսանդրյան

-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ

Է. Նանյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող

Ա. Գալստյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության սարքավորումների ու կապի շահագործման և սպասարկման բաժնի պետ

Ա. Կարմիրմիրուքյան

-ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի օրենսդրության և լիցենզավորման բաժնի պետ

Ա. Մարգարյան

 -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռեֆերենտ (աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան